Համայնքի մասին


 

 

 

Հայ Համայնքը Միացյալ Թագավորությունում

 

Մեծ Բրիտանիայում առաջին հայ համայնքները ստեղծվել են 19-րդ դարի 30-ական թվականներին Մանչեստրում: Արդեն 1858 թ. այստեղ գործել է հայկական 15 առևտրական ընկերություն, որոնց թիվը 1895 թ. հասել է շուրջ 50-ի:
Համայնքն սկսել է ձևավորվել 1860-ական թվականներին: Հայ համայնքը սկսել է ստվարանալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` Հնդկաստանից, Լիբանանից, Կիպրոսից, Իրանից և Իրաքից գաղթած հայերի հաշվին:

 

1926 թ. մարդահամարի տվյալներով` Մեծ Բրիտանիայում բնակվել է 550 հայ, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` 2000 հայ: Ազգային կյանքը կազմակերպելու համար 1947 թ. հիմնվել է Լոնդոնի հայ համայնական խորհուրդը, որը գործել է մինչև 1968 թ.: 2003 թ. դրությամբ Մեծ Բրիտանիայում հայերի թիվը եղել է 15-20 հազար, որից 8-10 հազարը բնակվել է Լոնդոնում:

 Միացյալ Թագավորությունում գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Անգլիայի թեմը, որը կազմավորվել է 1974թ., առաջնորդանիստը` Լոնդոնի Սբ. Սարգիս եկեղեցի։

Համայնքում գործում են կիրակնօրյա և շաբաթօրյա դպրոցներ ու մանկապարտեզներ: 

 

 

Համայնքում գործող կառույցներ

 

Բրիտանահայ համայնքային  խորհուրդ

 

 

 

 

 

 http://www.accuk.org.uk/

ՀԲԸՄ (Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն) Լոնդոն

 http://www.agbu.org.uk/

Թեքեյան Մշակութային կենտրոն

 http://tekeyan.org.uk

Հայաշեն

Հայ տեղեկատվության և խորհրդի կենտրոն

 http://www.caia.org.uk/

Հայ հիմնարկ              

http://armenianinstitute.org.uk

 

 

 

 

 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր