• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայկական բացօթյա վեցերորդ փառատոնը Լոնդոնում

17 հուլիսի, 2016

 

Հուլիսի 17–ին Լոնդոնում տեղի ունեցավ ամենամյա Հայկական բացօթյա վեցրերոդ փառատոնը։ Այն կազմակերպվել էր Լոնդոնի Քենսինգթոն վարչական շրջանում տեղակայված Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ Միջոցառմանը մասնակցում էին  Միացյալ Թագավորությունում գործող հայկական տարբեր կազմակերպություններ։ Տեղակայվել էին հայկական մշակույթի տարբեր ոլորտները, գրատպությունը, խոհանոցը ներկայացնող առանձին տաղավարներ։  

Փառատոնն իրականացվում է Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի և տեղի հայ համայնքի ջանքերով։

Միջոցառմանը ներկա գտնվողներին իրենց ղջույնի խոսքը հղեցին  Քենսինգթոն -Չելսիի արքայական շրջանի ղեկավար Էլիզաբեթ Ռըդերֆորդը, Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի անդամ Սթիվեն Փաունդը և Ռութ Քեդբերին։ Խոսքով հանդես եկավ նաև ՄԹ–ում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչը` կարևորելով միջոցառումը` որպես հայկական պատմությունն ու մշակույթը լավագույնս ներկայացնելու ձեռնարկ։

Փառատոնի ընթացքում, որը ուղեկցվում էր հայկական երգ ու պարով, տաղավարներ էին այցելում բազմաթիվ օտարազգիներ և ծանոթանում հայկական մշակույթին։ Միջոցառմանը իրենց մասնակցությունը ցուցաբերեցին նաև Հայաստանից ժամանած մշակույթի ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: