Լուրեր

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Լոնդոնում

14.04.2018

Կից լուսանկարներ

լուսանկար

լուսանկար

 

Ամբողջ ալբոմ »

  

Ապրիլի 14-ին Լոնդոնի Թեքեյան Հիմնադրամի, Թեքեյան Մշակութային միության և Լոնդոնի Քինգս քոլեջի Հայկական միության կազմակերպմամբ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված համերգ, որին ներկա էր ՀՀ դեսպանության ներկայացուցիչը:

 

Համերգի կազմակերպիչներին և ներկա հյուրերին հղած դեսպանության ուղերձում կարևորվեց երաժշտության դերը Ցեղասպանության մասին հիշողությունների պահպանման գործում, արվեստի միջոցով հայ ժողովրդի վերապրած տառապանքները, արիությունը, հույսը և վճռականությունը  ներկայացնելու հանգամանքը:

 

Ելույթով հանդես եկան Թեքեյան կենտրոն հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանը, տեր Շնորք քահանա Բաղդասարյանը, Քինգս քոլեջի Հայկական միության համանախագահ, ուսանող Վահե Ասատրյանը:

 

Լոնդոնի Կոմիտաս կամերային երգչախմբի (ղեկավար՝ Գ.Նաջարյան) կատարմամբ հնչեցին մեծանուն հայ կոմպոզիտորի ստեղծագործությունները, ժողովրդական երգեր: Տարբեր կատարումներով հանդես եկան դաշնակահար Թոմաս Անգը, կլարնետիստ Փոլ Էվերենդենը, ջութակահար Անժելա Նաջարյանը, երգչուհիներ Անաիս Հեղոյանը, Միղանուշ Բաղրամյանը, դուդուկահարներ Արա Պետրոսյանը, Հարություն Մելիքյանը, ակորդեոնիստ Արկադի Անտոնյանը: Պոետիկ ստեղծագործությամբ հանդես եկավ քոլեջի ուսանողուհի Վանուհի Պետրոսյանը:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր