Լուրեր

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված երեկո Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում

23.04.2018

Կից լուսանկարներ

լուսանկար

լուսանկար

 

 

Ամբողջ ալբոմ »

 

                                                                                                

 

 Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 23-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցու սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Միացյալ Թագավորությունում Հայ համայնքային խորհրդի կողմից՝ ՄԹ–ում ՀՀ դեսպանության և Հայաստանյայց առաքելական եկեղեցու ՄԹ թեմի հովանավորությամբ։

Երեկոյի ընթացքում ներկաներին խոսքով դիմեց ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արմեն Լիլոյանը, ով իր խոսքում կարևորեց ուժեղ Հայրենիքի կերտման կարևորությոնը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացի համատեքստում:

Տարբեր ներկայացումներով և ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան Լոնդոնի շաբաթօրյա և Գևորգ Թահթա կիրակնօրյա դպրոցների սաները:

Երաժշտական ստեծագործությունների կատարմամբ հանդես եկավ երգչուհի Անաիս Հեղոյանը:

 

                                                                            

 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր