Լուրեր

Հոլոքոստին նվիրված միջոցառում Դերբիում

23.01.2019

Կից լուսանկարներ

լուսանկար

լուսանկար

 

 

Ամբողջ ալբոմ »

 Հունվարի 28-ին Դերբիի քաղաքային խորհրդում տեղի ունեցավ Հոլոքոստի հիշատակման օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցում էին, քաղաքային խորհրդի անդամներ, ՄԹ-ում հավատարմագրված դիվանագետներ, տարբեր համայնքների ներկայացուցիչներ, դասախոսներ։

Միջոցառման շրջանակներում ելույթով հանդես եկավ Դերբիի քաղաքապետ Մարկ Քերը, ով ՀՀ դեսպանության հյուպատոս Հայարփի Դրմեյանին հրավիրեց խոսք ուղղելու ներկաներին: Հայ դիվանագետը, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, Հոլոքոստին, մարդկության դեմ գործած ոճիրներին, ընդգծեց դրանց պատշաճ դատապարտման և ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։ Ապագա նման հանցագործությունների կանխարգելման գործում կարևորեց նաև ցեղասպանությունների վերաբերյալ իրազեկության բարձրացումը, կրթությունն ու միջազգային հարթակում համագործակցությունը՝ ընդգծելով այլատյացության, ատելության, ռասիզմի դեմ համատեղ ջանքերով պայքարելու նշանակությունը։ Հ. Դրմեյանը շնորհակալություն հայտնեց Դերբիի քաղաքային խորհրդին 2018թ. նոյեմբերի 21-ին Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ նշելով, որ քվեարկելով այդ բանաձևի օգտին Խորհուրդը նպաստեց արդարության վերականգնմանը, խաղաղության ու անվտանգության տարածմանը։ Դեսպանության անունից քաղաքապետին հանձնվեց Արևմտյան Հայաստանի մասին պատմող Հրայր Բազե Խաչերյանի հեղինակած «ԵՐԳԻՐ» գիրքը։

Միջոցառմանը ներկա էին նաև Բրիտանահայ համայնաքային խորհրդի ներկայացուցիչները։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր