Լուրեր

Դեսպան Արման Կիրակոսյանի հանդիպումը բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ

25.03.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Արման Կիրակոսյանի հանդիպումը բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ

Ամբողջ ալբոմ »

Մարտի 25-ին տեղի ունեցավ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանդիպումը Միացյալ Թագավորության Լորդերի պալատի և ՄԹ-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ:

Շնորհավորելով Արման Կիրակոսյանին ՄԹ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ բարոնուհի Քոքսը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության իրականացման ընթացքում և պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցելու հայ-բրիտանական հարաբերությունների տարբեր ոլորտներում փոխգործակցության օրակարգն առաջ մղելու հարցում:

Դեսպանը ներկայացրեց ՀՀ մոտեցումները հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման, արտաքին քաղաքական օրակարգի, տարածաշրջանային տարբեր խնդիրների շուրջ, ինչպես նաև մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացը: Կողմերը համակարծիք էին հայ-բրիտանական խորհդարանական բարեկամության խմբի աշխատանքների առավել աշխուժացման հարցում՝ ՀՀ խորհրդարանում նշված խմբի կազմի վերջնական ձևավորումից հետո:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև արդի տարբեր միջազգային խնդիրների շուրջ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր