Լուրեր

Հայկական ամառային փառատոն Լոնդոնում

14.07.2019

Կից լուսանկարներ

Հայկական ամառային փառատոն Լոնդոնում

Հայկական ամառային փառատոն Լոնդոնում

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Հուլիսի 14-ին Լոնդոնի Իլինգ թաղամասում 8-րդ անգամ անցկացվեց ամենամյա Հայկական ամառային փառատոնը (Armenian Summer Festival):

Փառատոնը կազմակերպվում է Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի հովանու ներքո:

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ՀՀ դեսպանության դիվանագետ Արամ Արարատյանը, ՄԹ խորհրդարանի Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը եւ Ռուպա Հաքը, Իլինգի քաղաքապետ Աբդուլա Գուլեյդը:

Միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի:

Փառատոնի հարյուրավոր մասնակիցները եւ հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու հայկական արվեստը՝ երաժշտությունը եւ պարերը, համտեսելու հայկական ճաշատեսակներ։ Առանձին տաղավարներով ներկայացված էին մի շարք բրիտանահայ համայնքային կազմակերպություններ, ինչպես նաեւ հայկական բրենդներ՝ այցելուներին ներկայացնելով իրենց գործունեությունը, ինչպես նաեւ հայկական մշակութային ժառանգությունը, ավանդույթները եւ պատմությունը:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր