Լուրեր

ՀՀ անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Լոնդոնում

21.09.2019

Կից լուսանկարներ

ՀՀ անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Լոնդոնում

ՀՀ անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Լոնդոնում

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 21-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկո, որը կազմակերպվել էր Բրիտանահայ համայնքային խորհրդի կողմից` ՄԹ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Հայ Առաքելյական Եկեղեցու Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի աջակցությամբ:

Միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի:

Երեկոյի ընթացքում ուղերձներ հղեցին Բրիտանահայ համայնքային խորհրդի ատենապետ Արմանդ Աբրահամյանը, ՀԱԵ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Ելույթով հանդես եկավ նաեւ ՄԹ-ում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Կիրակոսյանը, ով ներկայացրեց անկախության խորհրդը՝ նշելով, որ 28 տարի առաջ իրականացավ մեր ազգի դարերի ընթացքում ծեւավորված երազանքը՝ ունենալ ազատ եւ անկախ պետականության, որը կպաշտպանի իր մշակութը եւ ավանդները, իր կրոնը եւ հավատքը եւ կենտրոն կդառնա իր ամենամեծ հարստության՝ իր ժաղովրդի, հայ մարդու եւ հայ ընտանիքի համար: Դեսպանության ներկայացուցիչը հատուկ ընդգծեց համայնքի կարեւոր դերակատարությունը եւ ավանդն անկախությունից ի վեր մեր պետականաշինության գործընթացում:

Երեկոյի ընթացքում համերգով հանդես եկավ Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լեւոնյանը:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր