Կրթություն Հայաստանում
Հայաստանը նախկին Խորհրդային Միության առաջատար գիտական կենտրոններից էր` գրագիտության 99 տոկոսանոց մակարդակով: Հայաստանի գիտակրթական համակարգի առավել զարգացած կիրառական գիտությունների ճյուղերն են ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան, միկրոկենսաբանությունը, ճարտարագիտությունը և բժշկությունը: Այսօր, մոտ 3.2 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի Հանրապետությունում գործում են 18 պետական համալսարաններ, որոնցից 8-ը միջազգային կառավարմամբ, և ավելի քան 20 մասնավոր համալսարաններ: Հայաստանի համալսարաններում ուսում են առնում հազարավոր օտարերկրացի ուսանողներ, և ասպիրանտներ: Կրթության բնագավառների մասին մանրամասն տեղեկատվություններ կարելի է ստանալ համալսարանների ստորև ներկայացվող կայքերից:
Երևանի պետական համալսարան |
|
![]() |
Հիմնված` 1919թ. Ֆակուլտետներ. պատմության, հայ բանասիրության, քիմիայի, ֆիզիկայի, տնտեսագիտության, մաթեմատիկայի, կենսաբանության, աշխարհագրության, երկրաբանության, իրավագիտության, ռուս բանասիրության, արևելագիտության, լրագրության, փիլիսոփայության և հոգեբանության, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի, սոցիոլոգիայի, մեխանիկայի, ռոմանո-գերմանական բանասիրության, միջազգային հարաբերությունների, աստվածաբանության: Ուսուցանման լեզուներ. հայերեն, ռուսերեն, անգլերեն Կայք. www.ysu.am |
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան |
|
![]() |
Հիմնված` 1919թ. Ֆակուլտետներ. ընդհանուր բժշկության, ատամնաբուժության, դեղագիտության, ռազմական բժշկական Ուսուցանման լեզուներ. հայերեն, ռուսերեն, անգլերեն Կայք. www.ysmu.am |
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան |
|
![]() |
Հիմնված` 1933թ. Դեպարտամենտներ. համակարգչային համակարգեր և ինֆորմատիկա, հանքային ինժեներիա և մետալուրգիա, կիբեռնեռիկա, մաթեմատիկա, մեքենաշինություն, մեխանիկա և մեքենագիտություն, ռադիո և տեղեկատվական համակարգեր, սոցիալ-քաղաքական դիսցիպլիններ և ընդհանուր տնտեսագիտություն, տրանսպորտային համակարգեր, քիմիական արդյունաբերություն և շրջակա միջավայր, էլեկտրական արդյունաբերություն, էներգետիկա, օտար լեզուներ: Կայք. www.seua.am/eng |
Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարան |
|
![]() |
Հիմնված` 1935թ. Ֆակուլտետներ. օտար լեզուներ (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, հունարեն պարսկերեն); ռուսերեն լեզու, գրականություն և օտար լեզուներ(անգլերեն, իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն); լեզվաբանություն և միջմշակութային համագործակցություն (ներառյալ հոգեբանություն, միջազգային տուրիզմ, միջազգային լրագրություն և քաղաքագիտություն): Ուսուցանման լեզուներ. հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլն: Կայք. www.brusov.am |
Երևանի պետական տնտեսագիտական համալսարան |
|
![]() |
Հիմնված` 1975թ. Ֆակուլտետներ. ընդհանուր տնտեսագիտություն, մենեջմենտ, ֆինանսներ և հաշվապահություն, առևտուր և մարկետինգ, կիբերնետիկա: Ուսուցանման լեզուներ. հայերեն, ռուսերեն, անգլերեն: Կայք. www.asue.am |
Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարան |
|
![]() |
Հիմնված` 1997թ. Ֆակուլտետներ. Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, տնտեսագիտություն, քաղաքագիտություն, լրագրություն, սոցիալ-մշակութային սերվիս և տուրիզմ, կիրառական ֆիզիկա, իրավագիտություն, բժշկա-կենսաբանական, լեզվաբանության, հոգեբանություն, օտար լեզուներ: Ուսուցանման լեզու. ռուսերեն: Կայք. www.rau.am |
Հայաստանում ֆրանսիական համալսարան |
|
![]() |
Հիմնված` 2003թ. Ֆակուլտետներ. առևտուր, մենեջմենթ, իրավագիտություն: Ուսուցանման լեզուներ. հայերեն, ֆրանսերեն: Կայք. www.ufar.am |
Հայաստանի ամերիկյան համալսարան |
|
![]() |
Հիմնված` 1991թ. Ֆակուլտետներ. արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգային կառավարում, համակարգչային և ինֆորմագիտություն, առողջապահական գիտություններ, անգլերեն ծրագրեր, իրավագիտություն, բիզնես և մենեջմենթ, քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ: Ուսուցանման լեզու. անգլերեն: Համալսարանը տալիս է միայն մագիստրոսի աստիճան և սերտիֆիկատային ծրագրեր: Ընդունվելու համար դիմորդները պետք է ունենան բակալավրի աստիճան: Կայք. www.aua.am |







