Պետական տուրքի դրույքաչափեր

ՀՀ արտաքին գործերի նախարարության և օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից մատուցվող ծառայությունների և կատարվող գործողությունների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը սահմանված են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի՝ ՀՀ տարածքից դուրս իրականացվող ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքերը արտարժույթով գանձելիս հիմք է ընդունվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված նախորդ տարվա` արժութային շուկաներում ձևավորված միջին տարեկան փոխարժեքը:

Ստորև ներկայացված են օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից մատուցվող ծառայությունների և կատարվող գործողությունների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը ՀՀ դրամով և արտարժույթով՝ հաշվարկված 2012թ. համար.

 

AMD/USD ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ 2012թ. (PDF)

AMD/EUR ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ 2012թ. (PDF)

AMD/GBP ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ 2012թ. (PDF)

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր