• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հյուպատոսական հաշվառում

ԿԱՆԳՆԵԼ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

Ինչ է հյուպատոսական հաշվառումը

Հյուպատոսական հաշվառումը ՀՀ տարածքից դուրս մեկնող կամ գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից իրենց անձնական տվյալները ՀՀ արտաքին գործերի նախարարությանը կամավոր հայտնելու գործընթաց է:

Որն է հյուպատոսական հաշվառման նպատակը

Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելու, արտակարգ իրավիճակներում աջակցություն ցուցաբերելու, քաղաքացիների կողմից իրենց պարտականությունների կատարումը դյուրացնելու, ինչպես նաև բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով:

Ինչպես է հնարավոր կանգնել հյուպատոսական հաշվառման

ՀՀ քաղաքացիները հյուպատոսական հաշվառման կանգնելու համար կարող են դիմել.

- անձամբ,
- փոստով,
- հյուպատոսական հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով։

Դիմումի ձևեր

Անձամբ կամ փոստի միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնելու համար անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված դիմումներից մեկը կամ դիմումի ձևերը լրացնել առցանց, եթե օգտվում եք հյուպատոսական հաշվառման էլեկտրոնային համակարգից։

- մինչև 183 օր ժամկետով (ժամանակավոր) օտարերկրյա պետությունում բնակվելու դեպքում. 

  Ներբեռնել (դիմում ≤183)

- 183 օրից ավելի ժամկետով (մշտական) օտարերկրյա պետությունում բնակվելու դեպքում՝ ՀՀ-ում հաշվառման հասցեի փոփոխմամբ.

  Ներբեռնել (դիմում ≥183)

Լրացված դիմումը փոստային ծառայության միջոցով կարող եք ուղարկել ՀՀ մոտակա դեսպանություն (հյուպատոսական հիմնարկ) կամ ՀՀ արտաքին գործերի նախարարություն կամ ներկայացնել անձամբ։  

Ինչ տարբերություն կա ժամանակավոր և մշտական հյուպատոսական հաշվառումների միջև

- Ժամանակավոր (մինչև 183 օր ժամկետով) հյուպատոսական հաշվառման կանգնելու դեպքում ՀՀ քաղաքացին շարունակում է հաշվառված մնալ իր Հայաստանի Հանրապետությունում ունեցած հաշվառման հասցեյով։

- մշտական (183 օրից ավելի ժամկետով) հյուպատոսական հաշվառման կանգնելու դեպքում ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում է իր ներկայացրած՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության հասցեյով։

Օտարերկրյա պետությունում քաղաքացու գտնվելու մասին տվյալները (երկիր, քաղաք, էլ-փոստ, հեռախոս) ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կարող է օգտագործել արտակարգ իրավիճակում քաղաքացիների հետ կապ հաստատելու, կարևոր տեղեկություններ հաղորդելու, անվտանգության վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով։ 

Ինչ իրավական հետևանք կարող է առաջացնել հյուպատոսական հաշվառման կանգնելը

- հյուպատոսական հաշվառման կանգնելը և օտարերկրյա պետության հասցեյով հաշվառվելը չի սահմանափակի Ձեր իրավունքները,

- ՀՀ բնակության հասցեյով կամ օտարերկրյա պետության բնակության հասցեյով հաշվառված լինելը որևէ կերպ չի ազդում Ձեր սեփականության իրավունքի վրա։

Օրինակ 1։ Քաղաքացին կարող է ՀՀ-ում ունենալ սեփականության իրավունքով իրեն պատկանող 3 բնակարան, սակայն հաշվառված լինել դրանցից միայն մեկում, քանի որ քաղաքացին իրավունք ունի հաշվառվել բնակության միայն մեկ հասցեյով։ Մյուս 2 բնակարանների նկատմամբ իր սեփականության իրավունքը դրանից չի փոփոխվում և չի կարող փոփոխվել, քանի որ անշարժ գույքի սեփականության իրավունքը և այդ հասցեյում հաշվառված լինելը փոխադարձ կապի մեջ չեն։

Օրինակ 2։ Քաղաքացին կարող ՀՀ-ում ունենալ սեփականության իրավունքով իրեն պատկանող 3 բնակարան, սակայն հաշվառված լինել ՌԴ-ում իր մշտական բնակության հասցեյով։ Դա որևէ կերպ չի կարող ազդել անշարժ գույքի իր սեփականության իրավունքի վրա։  

Պահանջվող փաստաթղթերի ցանկը

- Ժամանակավոր (մինչև 183 օր ժամկետով) հյուպատոսական հաշվառման կանգնելու դեպքում ՀՀ քաղաքացին առցանց կամ թղթային եղանակով ներկայացնում է միայն դիմում։ 

- մշտական (183 օրից ավելի ժամկետով) հյուպատոսական հաշվառման կանգնելու դեպքում ՀՀ քաղաքացին առցանց կամ թղթային եղանակով ներկայացնում է.

    1. դիմում

    2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (սկան արված կամ լուսանկարված)

    3. մինչև 16 տարեկան անձանց դեպքում՝ ՀՀ քաղաքացու անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը (սկան արված կամ լուսանկարված),

    4. զինապարտների դեպքում (18-50 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիներ)՝ զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը (սկան արված կամ լուսանկարված),

    5. առկայության դեպքում՝ օտարերկրյա պետությունում գտնվելու (բնակվելու) իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը (սկան արված կամ լուսանկարված)։

Անձնական տվյալների պաշտպանությունը

Հյուպատոսական հաշվառման կանգնելու ժամանակ ներկայացվող տվյալները պաշտպանված են օրենքով և կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

25a Cheniston Gardens,
Kensington, London W8 6TG

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: