• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ԱԺ Նախագահի Հովիկ Աբրահամյանի այցը Միացյալ Թագավորություն

13 փետրվարի, 2011

Մարտի 13-ին ՀՀ ԱԺ նախագահը և պատվիրակության անդամնեը այցելեցին ՄԹ-ում ՀՀ դեսպանությունը և այնուհետև Հայ տանը հանդիպեցին բրիտանական հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մարտի 14-ին ՀՀ պատվիրակությունը մի շարք հանդիպումներ ունեցավ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում` Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուի և Լորդերի պալատի նախագահ բարոնուհի Հելեն Հայմանի հետ: ԱԺ նախագահը ՄԹ Համայնքների պալատի և Լորդերի պալատի նախագահներին հրավիրեց Հայաստան: Հանդիպմանը մասնակցում էին Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի ղեկավար բարոնուհի Քերոլայն Քոքսը և ՄԹ-ում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Գագիկ Կիրակոսյանը:

Նույն օրը Բրիտանիայի խորհրդարանում ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը հանդիպեց Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի անդամների հետ` Քերոլայն Քոքսի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՄԹ-ում ՀՀ դեսպանության և ՄԹ ԱԳՆ ներկայացուցիչները:

Հանդիպումների ավարտին ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները շրջայց կատարեցին խորհրդարանի շենքում, մասնակցեցին Լորդերի պալատի լիագումար նիստին:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: