• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լոնդոնում

06 հնս, 2025

Ապրիլի 7-ին Լոնդոնի Լեյթոն Հաուս /Leighton House/ սրահում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի ունեցավ համերգ (Spring Remembrance Concert)` նվիրված 1915թ. հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Միջոցառմանը ներկա էին Միացյալ Թագավորությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, խորհրդարանի անդամներ, բրիտանահայ համայնքի ներկայացուցիչներ:

Համերգի սկզբում բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Գագիկ Կիրակոսյանը:

Ապրիլի 16-ին Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհուրդը նախաձեռնությամբ Լոնդոնի Իլինգ թաղամասի կենտրոնական այգիում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 96-ամյա տարելիցին նվիրված մեկ այլ միջոցառում, որին ներկա էին Լոնդոնում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, Իլինգ թաղամասի համայնքային խորհրդի ղեկավար Ջուլիան Բելը, ՄԹ-ում Հայոց առաքելական եկեղեցու եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

2010թ-ին Լոնդոնի Իլինգ Գրին զբոսայգու տարածքում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի տեղադրման արարողությունը:

Նույն օրը երեկոյան Լոնդոնի Սբ.Եղիշե եկեղեցում Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի ջանքերով կազմակերպվեց Ցեղասպանության հիշատակին նվիրված հանդիսավոր երեկո-համերգ, որտեղ ելույթով հանդես եկան Լոնդոնում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Գագիկ Կիրակոսյանը, Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի ատենապետ Արա Փալամուդյանը, Իլինգ թաղամասի համայնքային խորհրդի ղեկավար Ջուլիան Բելը եւ ՄԹ Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդ ծայրագույն վարդապետ հայր Վահան Հովաննիսյանը:

Ապրիլի 23-ին տեղի ունեցավ բրիտանահայ համայնքային կազմակերպությունների կողմից կազմակերպված երթ: Շուրջ 1200 մասնակիցներ երթ կատարեցին Լոնդոնի Օքֆորդ, Ռեջենթ, Ուայթհոլ կենտրոնական փողոցներով, Տրաֆալգար հարապարակով` կրելով հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի մերժողական դրսեւվորումները դատապարտող պաստառներ:
Ցույցն ավարտվեց կառավարական գերատեսչությունների հարեւանությամբ տեղակայված երկու համաշխարհային պատերազմների զոհերի հուշարձանի մոտ: Բրիտանահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարների, բրիտանահայ համայնքի առաջնորդի եւ ՀՀ դեսպանության կողմից տեղադրվեցին ծաղկեպսակներ:
Արարողությունից հետո համայնքային կառույցների ղեկավարները Ցեղասպանության ճանաչման խնդրագրեըը հանձնեցին ՄԹ վարչապետի գրասենյակ:

Նույն օրը երեկոյան Լոնդոնի Սբ.Սարգիս եկեղեցում մատուցվեց հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված պատարագ, որից հետո եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տեղադրված խաչքարին ՀՀ դեսպանության եւ Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի կողմից տեղադրվեցին ծաղկեպսակներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: