• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Արտգործնախարարը հանդիպեց Միացյալ Թագավորության լորդերի պալատի փոխխոսնակին

17 մայիսի, 2011

Ապրիլի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը: Ողջունելով բարոնուհուն` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց տարիներ ի վեր Քերոլայն Քոքսի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին ու Արցախին, նրա կողմից ծավալած մարդասիրական գործունեությունը եւ նշեց, որ հայ ժողովուրդը շնորհակալ է բարոնուհուն` իր հայանպաստ գործունեության համար:
Բարոնուհի Քոքսը, ընդգծելով, որ 1988 թ-ից սերտորեն կապվել է Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ եւ իրեն համարում է հայ ժողովրդի բարեկամը, ասաց, որ շարունակելու է իր գործունեությունը ի նպաստ հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման:
 

Արտգործնախարարը կարեւորեց երկու երկրների միջեւ հարաբերությունների  զարգացումը` ինչպես երկկողմ այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում: Արծարծվեց ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունը:  Նախարար Նալբանդյանն ու բրիտանացի խորհրդարանականները քննարկեցին բրիտական փոխգործակցության խորացման հեռանկարները: Զրուցակիցները քննարկեցին հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր: Այդ ենթատեքստում երկուստեք կարեւորվեց այս տարվա մարտին ԱԺ նախագահի` Լոնդոն կատարած այցելությունը եւ ՄԹ խորհրդարանի երկու պալատների ղեկավարների հետ ունեցած հանդիպումները: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը եւ այդ ձեւաչափում ընթացող գործընթացներին:

Քերոլայն Քոքսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Հանդիպման տեսանյութերը կարելի է բեռնել հետեւյալ ինտերնետային կայքից` http://www.mfa.am/video/video.html:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: