• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ

06 հնս, 2025

Մայիսի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Պետքարտուղար Քլինթոնը, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին, նշեց, որ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը կապված են ամուր բարեկամությամբ ու գործընկերությամբ եւ հարաբերությունները գնալով ավելի են ամրապնդվում եւ զարգանում: «Արտգործնախարար Նալբանդյանի հետ բազմաթիվ հանդիպումներ են կայացել եւ ես ուրախ եմ կրկին ողջունել նրան Պետքարտուղարությունում: Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջեւ գոյություն ունեն այնպիսի բազմաբնույթ կապեր, որոնք սկսվում են քաղաքականությունից եւ հասնում մինչեւ անձնական հարաբերություններ եւ ավելին, ինչը մեզ համար շատ կարեւոր է: Մենք մեծ նշանակություն ունեցող հարցեր ենք քննարկելու, եւ ես ակնկալում եմ, որ մենք կշարունակենք մեր այդ կարեւոր երկխոսությունը»:

Նախարար Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով Վաշինգտոն այցելելու հրավերի համար, ասաց. «Մեր հանդիպումների հաճախակիությունը վկայում է հայ-ամերիկյան հարաբերություններն առավել խորացնելու եւ ամրապնդելու մեր հանձնառության մասին եւ վերջին տարիների ընթացքում մենք համատեղ ջանքերով որակապես նոր մակարդակի վրա ենք բարձրացրել մեր համագործակցությունը»:

Հայաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տնտեսական փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների դրական ընթացքը, տարածաշրջանային հարցեր:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Հիլարի Քլինթոնը մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ: Պետքարտուղար Քլինթոնն ընդգծեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, եւ նշեց, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր լիակատար աջակցությունը հակամարտության կողմերի միջեւ համաձայնությունների ձեռք բերմանը եւ հիմնախնդրի հանգուցալուծմանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: