• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Կ.Ղազինյանն իր հավատարմագրերն է հանձնում Իռլանդիայում

24 մայիսի, 2012

Մայիսի 21-ին դեսպան Ղազինյանը հանդիպեց Իռլանդիայի ԱԳՆ Արարողակարգի տնօրինության տեղակալին, որին հանձնեց հավատարմագրերի պատճենները եւ քննարկեց հաջորդ օրը Նախագահական պալատում կայանալիք արարողության մանրամասները:

Նույն օրը՝ երեկոյան, հանդիպում կայացավ Իռլանդիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որը կազմակերպել էր Իռլանդիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Օհան Երկայնհարսյանը: Ներկա էին մոտ 50 հայեր եւ իռլանդացիներ, որոնք ապրում են Դուբլինում կամ ժամանել էին Քորքից, Բելֆաստից եւ այլ քաղաքներից: Հանդիպումը անցավ ջերմ մթնորոլտում: Դեսպան Ղազինյանը կոչ արեց հայ համայնքի ներկայացուցիչներին համախմբվել ու իրենց հնարավորությունների սահմաններում նպաստել հայ-իռլանդական մշակութային եւ տնտեսական հարաբերությունների խթանմանը:

Մայիսի 22-ին դեսպան Ղազինյանը պաշտոնական ավտոշարասյունով ուղեկցվեց դեպի Նախագահական պալատ՝ իր հավատարմագրերը հանձնելու Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսին:  Արարողությունից հետո դեսպանը կարճ զրույց ունեցավ նախագահի հետ, որի ընթացքում քննարկվեց նաեւ վերջինիս՝ Հայաստան այցելության հնարավորությունը:

Հավատարմագրման արարողությունից հետո, ՀՀ նորանշանակ դեսպանի պատվին, Հայաստանի պատվո հյուպատոսը ընդունելություն էր կազմակերպել Դուբլինի ամենահայտնի <<Շելբուրն>> հյուրանոցում, որին մասնակցեցին պետական մի շարք կառույցների, դիվանագիտական կորպուսի եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Այնուհետեւ, դեսպան Ղազինյանը մեկնեց ԱԳՆ եւ հանդիպում ունեցավ Քաղաքական տնօրեն Դեյվիդ Դոնահյուի եւ ԵԱՀԿ աշխատախմբի ղեկավար Ֆրանկ Քոգանի հետ: Քննարկվեցին Իռլանդիայի ԱԳ նախարարի՝ հունիսի կեսերին Հարավային Կովկասի տարածաշրջան նախատեսվելիք այցելությունը: Պրն. Դոնահյուն հայտնեց, որ այցելությունը Հայաստան նախատեսվում է հունիսի 11-ին, որից հետո նախարարը կմեկնի Վրաստան: Նա նաեւ նշեց, որ դեռեւս չեն վերջնականացել ադրբեջանական կողմի հետ բանակցությունները՝ այդ երկիր այցելության վերաբերյալ: Նախարարին կուղեկցեն պրնք. Դոնահյուն եւ Քոգանը, պատվիրակության կազմում կլինի նաեւ ԵԱՀԿ նախագահողի ԼՂ, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Փաթրիք Մերֆին:

Զրուզակիցները քննարկեցին նաեւ բրիտանա-իռլանդական հարաբերությունների զարգազմանն ուղղված հնարավոր քայլերի մասին, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, հայ-իրանական, հայ-թուրքական եւ տարածաշրջանային այլ խնդիրներին վերաբերող հարցեր:

Այնուհետեւ, Իռլանդիայի խորհրդարանում դեսպան Ղազինյանը հանդիպում ունեցավ Առեւտրի ու զարգազման նախարար Ջո Քասթըլոի (Joe Costello) հետ: Քննարկվեցին երկկողմ տետեսական հարաբերություններն առաջ մղելու եւ զարգացնելու հնարավորությունները, հատկապես՝ գյուղատնտեսական, դեղագործական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաեւ երկկողմ բարձրաստիճան այցեր կազմակերպելու անհրաժեշտության հարցերը:

Դեսպան Ղազինյանը բարձրացրեց նաեւ Իռլանդիայի հետ անցագրերի դյուրացման բանակցությունները սկսելու անհրաժեշտությունը, ինչն իր հերթին կաջակցի տնտեսական կապերի զարգազմանը:

Իռլանդիան 2013-ի առաջին կեսին կստանձնի ԵՄ նախագահությունը: Նախարար Քասթըլոն խստացավ հնարավորինս աջակցել ԵՄ-Հայաստան, մասնավորապես Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի (DCFTA) համաձայնագրի բանակցությունների առաջ մղմանը:

Նախարարի խնդրանքով դեսպանը հակիրճ ներկայացրեց նաեւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Հանդիպման վերջում նախարար Քասթըլոն, իր կառավարության անունից, Հայաստանի աջակցությունը խնդրեց՝ Մարդու իրավունքների խորհրդի գալիք ընտրություններում Իռլանդիայի թեկնածության պաշտպանությանը: Արեւմտյան Եվրոպայի եւ այլ երկրների խմբին հատկացված 3 տեղի համար պայքարում են Իռլանդիան, Շվեդիան, Հունաստանը, Գերմանիան եւ ԱՄՆ-ը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: