• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի այցը ՄԹ

17 հունիսի, 2012

 Ս.թ. հունիսի 11-15-ը, ՄԹ խորհրդարանի հայ-բրիտանական միջխորհրդարանական բարեկամության խմբի հրավերով, Լոնդոնում էր գտնվում ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած պատվիրակությունը, որի կազմում էին նաև ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը և ԱԳՆ Բազմակողմ միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմինե Ալեքսանյանը:

Նշենք, որ սա Լեռնային Ղարաբաղից ժամանած երբևէ առաջին պաշտոնական պատվիրակության  այցն էր Միացյալ Թագավորություն:

Հունիսի 11-ին ԼՂՀ պատվիրակությունը Լորդերի Պալատում ներկա գտնվեց միջխորհրդարանական խմբի ամենամյա հանդիսավոր հանդիպմանը, որին ներկա էին Բարոնուհի Քոքսը և Խմբի փոխնախագահ Ջոն Ութինգդեյլը:  Պրն. Ղուլյանը ներկայացրեց այսօրվա Ղարաբաղի խնդիրներն ու անկախության 20 տարիների անցած  ուղին, ինչպես նաև երկրի զարգացման առջև ծառացած մարտահրավերները: Մտքեր փոխանակվեցին բրիտանացի խորհրդարանականների հետ: Հանդիպումից հետո Լորդերի Պալատում Խմբի անունից պաշտոնական ընթրիք տրվեց Աշոտ Ղուլյանի և  պատվիրակության պատվին:

Այցի ընթացքում, ՀՀ դեսպանության աջակցությամբ, կազմակերպվել էին մի շարք աշխատանքային հանդիպումներ, մասնավորապես.

Հունիսի 12-ին Լոնդոնի համալսարանի Արևելագիտության և աֆրիկյան հետազոտությունների դպրոցում հանդիպում էր կազմակերպվել ուսանողների և դասախոսական կազմի համար, որին ներկա էին նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: Աշոտ Ղուլյանը ելույթ ունեցավ ներկաների առջև՝ Խաղաղության և Կայունության հեռանկարները Հարավային Կովկասում. Պետականության կառուցումը ԼՂՀ-ում թեմայով: Այնուհետեւ նա պատասխանեց ներկաների հարցերին:

Հունիսի 13-ին ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը հանդիպում ունեցավ նաև Օքսֆորդի համալսարանում՝ ուսանողների և փորձագետների հետ՝ ներկայացնելով իրավիճակը Արցախում և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ ԼՂՀ տեսանկյունից:

Հունիսի 14-ին պրն. Ղուլյանը և պատվիրակությունը այցելեցին հանրահայտ Չաթըմ Հաուս՝ որտեղ կազմակերպվել էր նրանց հանդիպումը մի շարք տարածաշրջանային փորձագետների հետ: Ներկա էին Չաթըմ Հաուսի, Conciliation Resources, International Alert կազմակերպությունների, ինչպես նաև ԱԳՆ ներկայացուցիչներ (վերջինս նշեց, որ ներկա է գտնվում հանդիպմանը որպես վերլուծաբան): Տեղի ունեցավ բավականին լուրջ ու անկեղծ քննարկում, որին գոհունակությամբ արձագանքեցին բոլոր ներկաները: Նշվեց, որ նման հանդիպումներն իսկապես կարևոր են և որ դրանք պետք է կրեն պարբերական բնույթ:

Այցի ընթացքում ԼՂՀ պատվիրակության պատվին ճաշկերությ էր կազմակերպել նաև Հայ Առաքելական եկեղեցու ՄԹ և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպս. Հովհաննիսյանը, որին ներկա էին բրիտանահայ համայնքի տարբեր կազմակերպություններ և անհատ ներկայացուցիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: