• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում

19 նոյեմբերի, 2014

 

Նոյեմբերի 17-ին աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցան Բրիտանահայ համայնքային խորհրդի ղեկավարության հետ:

 Նախարար Հակոբյանը ներկայացրեց ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև տնտեսական զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան–Սփյուռք կապերի սերտացման, հայապահպանությանն առնչվող, ինչպես նաև համայնքային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, համատեղ նախագծեր։ Անդրադարձ կատարվեց Երևանում 2014 թ. սեպտեմբերին կայացած Հայաստան–Սփյուռք համաժողովի արդյունքներին։ Քննարկվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքները։

 Տիկին Հակոբյանը հանդիպեց Լոնդոնի հայկական շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների տնօրեններին ու ուսուցչական կազմին, քննարկվեցին դպրոցական դասագրքերի, ուսուցիչների վերապատրաստման ու համայնքում հայապահպանմանն առնչվող հարցեր:

Նույն օրը Սփյուռքի նախարարը հանդիպեց նաև Ռամկավար Ազատական Կուսակցության մարմնի ու Թեքեյան մշակութային միության ղեկավարությանը։ Հանդիպման ընթացքում կարևորվեցին Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, քննարկվեցին հայ համայնքներում լեզվի պահպանման հարցերը, ինչպես նաև համատեղ մշակութային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։

Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Մեծ Բրիտանիայի վարչության անդամների հետ հանդիպման ընթացքում կայացավ մտքերի փոխանակում համատեղ իրականացվելիք ծրագրերի շուրջ, հատկապես՝ առողջապահության բնագավառում հնարավոր փոխգործակցության եղանակների շուրջ։

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի (AGCCC) հետ, նախանշվել են առաջիկա անելիքները, մշակվել են միասնական գործողությունների, միջոցառումների ծրագրեր:

Նախարար Հրանուշ Հակոբյանը  հանդիպումներ է ունեցել ՍԴՀԿ ներկայացուցիչների հետ, այցելել է Հայկական խորհրդատվության եւ խորհրդի «Հայաշեն» կենտրոն, որը զբաղվում է հենց ներգաղթած հայերի խնդիրներով։ Քննարկվել են հայապահպանության, լեզվի և մշակույթի պահպանման, ինչպես նաև համայնքնային խնդիրներ, խոսվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվող միջոցառումները համակարգելու մասին:

Հրանուշ Հակոբյանը Լոնդոնում հանդիպել է նաև Հայ Հիմնարկի (Armenian institute) ղեկավարության, ՀՅԴ Համազգային ՀՕՄ և այլ կառույցների ղեկավարների հետ: Քննարկվել են համահայկական առաջնահերթությունների ու ազգի առջև ծառացած մարտահրավերներին արժանապատվորեն դիմակայելու խնդիրների հետ կապված հարցեր:

 

Նախարարը մասնակցել է ՀՀ դեսպանության անունից կազմակերպված ընդունելությանը,այցելել է Սբ. Եղիշե եկեղեցի, հանդիպել է բրիտանահայ համայնքի ուղեկցությամբ եկեղեցի այցելած Ուելսի արքայազն Չարլզի և բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: