• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Միացյալ Թագավորությունում

24 ապրիլի, 2015

 Ապրիլի 23-ի երեկոյան ամերիկյան «CNN» հեռուստաընկերության ուղիղ եթերում Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հարցազրույց տվեց հայտնի հաղորդավար Քրիստիան Ամանպուրին: Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք կարևոր է, թե ինչպես են անվանվում 1915թ. դեպքերը, դեսպան Սարգսյանը նշեց. «Կարևոր է: Մեր կյանքում բառերը միայն բառեր չեն, շատ հաճախ բառերը շատ խորը նշանակություն ունեն: Հայերիս համար «ցեղասպանություն» բառը նշանակում է 100 տարվա անարդարություն, 100 տարվա ցավ, ժխտում և հիշողություն այն սխալի, որ տեղի է ունեցել: «Ցեղասպանություն» բառը ճշգրտորեն ցույց է տալիս իրականությունը, իսկ իրականությունը կարևոր է: Որովհետև այն (ցեղասպանությունը) թուրքական կառավարության կողմից կազմակերպված էր Օսմանյան կայսրությունում, Արևելյան Անատոլիայում` ամբողջ ազգին (հայերին) բնաջնջելու նպատակով:


Հաղորդավարի հարցադրմանը, թե ինչու է «ցեղասպանություն» բառը կարևոր հայերի համար, դեսպան Սարգսյանը պատասխանեց. «Հայերը կռվեցին (հաղթեցին) Լեռնային Ղարաբաղում ոչ միայն նրա համար, որ ճիշտ էին, այլև որպեսզի թույլ չտան ևս մեկ ցեղասպանություն։ Մենք ոչ միայն ցեղասպանության զոհերն ենք, այլև պատանդը: Թուրքերը ցեղասպանության մյուս պատանդն են: Նրանք հերքման պատանդն են»:

Ապրիլի 23-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում կազմակերպվեց Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության ուղիղ հեռարձակումը, որին ներկա էին հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Երևանյան ժամանակով 19։15-ին ղողանջեցին եկեղեցու զանգերը, որին հաջորդեց երգչախմբի կողմից «Սուրբ Սուրբ»-ի և «Հայր Մեր»-ի կատարումը։ Նույն ժամին եկեղեցական զանգեր ղողանջեցին Լոնդոնի Սուրբ Մարիամ անգլիկան եկեղեցում՝ ի համերաշխություն հայ ժողովրդի և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

Ապրիլի 24-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ պատարագ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նույն օրը` երեկոյան, Լոնդոնի Պիկադիլիի անգլիկան Սուրբ Հակոբ եկեղեցում կազմակերպվել էր համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Համերգին հնչեցին Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Հարությունյանի և Միրզոյանի ստեղծագործությունները Լոնդոնի «Sinfonietta» նվագախմբի և լոնդոնահայ ջութակահարուհի Անի Բատիկյանի կատարմամբ: Ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագետներ, բրիտանացի հասարակական-քաղաքական գործիչներ: Պատարագին և համերգին ներկա էր դեսպան Սարգսյանը։

Ապրիլի 24-ին հիշատակի արարողություն էր կազմակերպել նաև Ուելսի հայ համայնքը Քարդիֆի «Խաղաղության տաճարի» հարևանությամբ գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի մոտ։ Ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ Ուելսի տարբեր քաղաքներից, Լոնդոնից, Մանչեսթերից, ինչպես նաև Ուելսի ասորի և ղպտի համայնքների ներկայացուցիչներ։

Այնուհետև միջոցառումը շարունակվեց Ուելսի Ազգային ժողովի մասնաշենքերից մեկում կազմակերպված քննարկումով։ Ելույթ ունեցան Հայ Առաքելական եկեղեցում Ուելսի ծխական խորհրդի նախագահ Ջոն Թորոսյանը, Հոլոքոսթի վերապրող, ցեղասպանությունների դեմ պայքարի հայտնի մարտիկ, գիտնական և հեղինակ Ռութ Բարնեթը, պատմաբան և լրագրող Մայք Ջոզեֆը, հայր Ներսես Ներսեսյանը և ՄԹ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Մարգարյանը։ Միջոցառումն ավարտվեց Պատրիկ Թոմասի «Հիշելով Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսով։

Նույն օրը հիշատակի միջոցառումներ կազմակերպվեցին նաև Մանչեսթերի և Բիրմինգհեմի հայ համայնքներում: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: