• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Օքսֆորդի համալսարանում

22 հոկտեմբերի, 2015
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Հոկտեմբերի 22-ին Օքսֆորդի համալսարանի Բոդլիան գրադարանում բացվեց «Հայաստան. հարատևող մշակույթի գանձերը» խորագրով բացառիկ ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառումը կազմակերպվել է բրիտանահայ բարերար Րաֆֆի Մանուկյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ` Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի և Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ:

Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Բոդլիանի գլխավոր գրադարանավար Ռիչարդ Օվերդինը և Օքսֆորդի համալսարանի Հայագիտության ամբիոնի տնօրեն, հայտնի հայագետ պրոֆեսոր Թեո վան Լինտը։

Պաշտոնական մասին հետևեց հայտնի ջութակահար Լևոն Չիլինգիրյանի կողմից Նարեկացու, Սայաթ Նովայի և Կոմիտասի գործերից կատարումը։

Ցուցադրության համակարգողներն են պրոֆեսոր Թեո վան Լինտը և Բոդլիանի գրադարանավար Ռոբին Մեյերը: Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ցուցահանդեսի կազմակերպիչների նպատակն է այցելուներին ցույց տալ հայ ժողովրդի բազմադարյա մշակութային ձեռքբերումները՝ հարուստ կրոնական և գրական կոթողներից մինչև աշխարհասփյուռ հայկական համայնքների թողած ժառանգությունը։ Ցուցանմուշներ են հավաքվել Մանչեսթերի և Լոնդոնի համայնքներից, որոնք անհատական պատմությունների հիման վրա նկարագրելու են ցեղասպանության արհավիրքը վերապրած ու Մեծ Բրիտանիայում հաստատված հայերի կենցաղը, մշակութային և կրոնական կյանքը:

Ցուցահանդեսը կտևի մինչև 2016թ. փետրվարը։ Ցուցահանդեսին զուգահեռ կազմակերպվելու են դասախոսություններ, քննարկումներ և համերգներ:

Տեղեկանք. 2015-ը նաև հիշարժան տարի է Օքսֆորդի համալսարանի համար, քանի որ նշվում է ազգային մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի նվիրատվությամբ բացված Հայագիտական կենտրոնի 50-ամյակը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: