• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Արդարադատության նախարարն աշխատանքային այցով Լոնդոնում է

10 նոյեմբերի, 2015
Արդարադատության նախարարն աշխատանքային այցով Լոնդոնում է
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Երկօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է Բանտերի, պրոբացիայի և վերականգնողական արդարադատության նախարար, Արդարադատության նախարարության խորհրդարանական պետքարտուղարի տեղակալ Անդրյու Սելուսի հետ:

 Արփինե Հովհաննիսյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծման հիմնահարցերը և այն քայլերը, որոնք կատարվել են՝ պիլոտային ծրագրեր, թրեյնինգներ, կամավորներ և այլն: Նախարարը նշել է, որ առաջիկայում կներկայացվի «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքը, որը հնարավորություն կտա լիարժեք ներդնել այդ համակարգը: Արփինե Հովհաննիսյանը նշել է նաև էլեկտրոնային մոնիտորինգի համակարգի անհրաժեշտության մասին և կարևորել այդ բնագավառում Միացյալ Թագավորության հարուստ փորձը:

 Անդրյու Սելուսը ներկայացրել է ՄԹ-ում պրոբացիոն ծառայության ներդրման ընթացքը, ինչպես նաև այն բարեփոխումները, որոնք նրանք պատրաստվում են առաջիկայում իրականացնել, մասնավորապես՝ ուղղված էլեկտրոնային մոնիտորինգի համակարգի կատարելագործմանը:

 Նա նաև հայտնել է իր պատրաստակամությունն օրենսդրական փորձաքննության, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցության խորացման համար:

 Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը գտնվում է Լոնդոնում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կազմակերպած «Պրոբացիոն համակարգի ներդրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Հայաստանյան պատվիրակության կազմում են նաև Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, Դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը, ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման պետ Լևոն Ավետիսյանը, այլք:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: