• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ անկախության 25–ամյակին նվիրված միջոցառում Լոնդոնում

29 սեպտեմբերի, 2016

 29.09.2016

Սեպտեմբերի 29–ին Միացյալ Թագավորության կառավարական ընդունելությունների տանը՝ Լանքասթր Հաուսում, ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել էր ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 25–ամյակին։ 

Միջոցառմանը մասնակցեցին թագավորական ընտանիքի, ՄԹ կառավարության, խորհրդարանի, գործարար շրջանակների անդամներ, մշակույթի, արվեստի, սպորտի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ։

Ներկաներին ուղղված իր շնորհավորական խոսքում ՄԹ–ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ներկայացրեց հայոց պատմության կարևորագույն դրվագներն ու հաջողությունները, անդրադարձավ Հայաստանի անկախացումից ի վեր ընթացող պետականակերտման գործընթացին և արձանագրված ձեռքբերումներին։ Ներկայացնելով հայ-բրիտանական պատմական հարաբերությունները՝ դեսպան Սարգսյանը կարևորեց դրանց շարունակական զարգացումը՝ համագործակցության և կառուցողական երկխոսության ոգով։

Արմեն Սարգսյանն ընդգծեց նաև բրիտանահայ համայնքի ներդրումն անկախ Հայաստանի կայացման գործում։ Ամփոփելով խոսքը՝ ՀՀ դեսպանն անդրադարձ կատարեց Հայաստանի ապագային՝ այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծելով երիտասարդ` անկախ մտածողությամբ սերնդի դերակատարությունը Հայաստանի զարգացման գործում։ 

Անկախության տոնի կապակցությամբ իր ողջույնի խոսքը հղեց ՄԹ–ի դիվանագիտական կորպուսում Նորին Մեծության Մարշալ Ալիստեր Հարրիսոնը։ 

Ընդունելության ընթացքում ներկայացվեցին հայկական ազգային երաժշտության ու երգարվեստի, ինչպես նաև օտարերկրացի հեղինակավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ Լոնդոնում գործող հայկական երգիչների և երաժիշտների, ինչպես նաև Հայաստանից ժամանած անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի կատարմամբ։ 

Տեղեկանք: Միացյալ Թագավորության կառավարական ընդունելությունների տունը՝ Լանքասթր Հաուսը, կառուցվել է 1825թ. և ներկայումս ընդգրկված է Անգլիայի պատմական մշակութային ժառանգության ցանկում։ Այս սրահում հյուրընկալվել են Ջուզեպպե Գարիբալդին, Շոպենը, իսկ մեր օրերում՝ բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, պետության ղեկավարներ, ինչպես նաև կազմակերպվում են պետական նշանակության կարևորագույն միջոցառումներ ու կոնֆերանսներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: