• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լոնդոնում

22 ապրիլի, 2017
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լոնդոնում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լոնդոնում

22.04.2017

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 22-ին բրիտանահայ համայնքի կողմից ավանդական երթ կազմակերպվեց Լոնդոնի կենտրոնում: Բազմամարդ երթի մասնակցիները Հայդ Պարկի անկյունից ուղևորվեցին դեպի «Ուայթհոլ» կառավարական շրջանում տեղակայված «Փառապանծ զոհերի» հուշարձան, որտեղ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդը, հայ համայնքային կառույցների ղեկավարությունը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչները ծաղկեպսակներ զետեղեցին` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Նույն օրը Լոնդոնի Նավասարդյան կենտրոնում Հայ Դատի գրասենյակի կողմից կազմակերպվեց հիշատակի համերգ, որին օրվա խորհրդին համահունչ երգաշարով հանդես եկավ երիտասարդ երգչուհի Սոնա Ռուբենյանը։

Ապրիլի 23-ին Լոդոնի շրջանային պուրակում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ծիրանենու մոտ, Հայ դատի գրասենյակի կողմից կազմակերպվեց միջոցառում, որին մասնակցեցին Մեծ Լոնդոնի Իլինգի շրջանի քաղաքապետ դր Պատրիշիա Ուոքըրը, ՄԹ խորհրդարանի պատգամավոր Ստիվըն Փաունդը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչը և հայ համայնքի անդամներ: Մասնակիցներին ուղղված իր խոսքում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, մասնավորապես, կարևորեց միջազգային հանրության ջանքերի համադրումը ցեղասպանությունների, այլատյացության և մարդկության դեմ հանցագործությունների դեմ պայքարում։

Ապրիլի 23-ին Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում մատուցվեց բարեխոսական կարգ` նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին:

Նույն օրը՝ երեկոյան, Սուրբ Եղիշե եկեղեցու սրահում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ՝ սոպրանո Թերեզա Գևորգյանի կատարմամբ և դաշնակարուհի Հաննա Քվինի նվագակցությամբ: Միջոցառումը կազմակերպվել էր Միացյալ Թագավորությունում Հայ համայնքային խորհրդի և Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից՝ ՄԹ–ում ՀՀ դեսպանության և Հայաստանյայց առաքելական եկեղեցու ՄԹ թեմի հովանավորությամբ։

Միջացառմանը դասախոսությամբ հանդես եկավ Ֆրանսիայից հրավիրված պատմաբան,  Ռայմոնդ Գևորգյանը, ով նաև անդրադարձավ Հայոց ցեղասպանության նոր ուսումնասիրություններին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: