• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի «Շեքսպիր անգլախոսների ասոցիացիայի» ներկայացուցիչների այցը Լոնդոն

30 հունիսի, 2017

 Հունիսի 26-30–ը  Միացյալ Թագավորություն այցելեցին  Հայաստանի «Շեքսպիր անգլախոսների ասոցիացիայի» հիմնադիր նախագահ Նատալի Ջրյանն ու տնօրեն Նարինե Քոչարը։  Այցի նպատակն էր համագործակցային կապերի հաստատումն ու ծրագրերի ուսումնասիրումը Հայաստանում Շեքսպիրի արվեստի տարածման, անգլերեն լեզվով ծրագրերի իրականացման, ինչպես նաև տեղի հայ համայնքի հետ երկխոսության ակտիվացման համատեքստում։

Այցի շրջանակներում հունիսի 27–ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպվեց ասոցիացիայի ներկայացուցիչների հանդիպումը  Լոնդոնում գործող հայ տիկնանց միությունների ավելի քան 35 ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ ծրագրերի իրականացման, Հայաստանում սիրիահայ կանանց աջակցելուն, Լոնդոնում գործող հայկական դպրոցի սաներին Հայաստանում ասոցիացիայի ծրագրերում ընդգրեկելուն նվիրված մի շարք հարցեր։ Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում ներկաների ուշադրությանը ներկայացվեց ասոցիացիայի աշխատանքը, որից հետո վերջիններս հնարավորություն ունեցան հարցեր ուղղել հյուրերին։

Հունիսի 28–ին տեղի ունեցավ այցելություն Լոնդոնի «Անգլախոսների միություն»։  Հանդիպման ընթացքում հիմնական շեշտը դրվեց հայկական «անգլախոսների» միության աշխատանքների վերսկսման և Լոնդոնի միության հետ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների վրա։ Բրիտանական կողմը պատրաստակամություն հայտնեց տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցություն համագործակցության շրջանակներում։

Հունիսի 29–ին Հայաստանի «Շեքսպիր անգլախոսների ասոցիացիայի» ներկայացուցիչները հյուրընկավեցին  հանրահայտ «Գլոբ» թատրոնում։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Շեքսպիրին նվիրված  մշակութային և կրթական համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: