• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի ու Արցախի մասնակցությունը Լոնդոնում կայացած Համաշխարհային զբոսաշրջության ցուցահանդեսին

07 նոյեմբերի, 2018

 Նոյեմբերի 5-7-ը Լոնդոնում անցկացվել է Համաշխարհային զբոսաշրջության ցուցահանդեսը (London World Travel Market)։ Յուրաքանչյուր տարի այս միջոցառմանը մասնակցում են բազմաթիվ երկրներ, ավելի քան 50 հազար զբոսաշրջային ոլորտի մասնագետներ։

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը կազմակերպել էր հայաստանյան զբոսաշրջային գործակալությունների մասնակցությունը ցուցահանդեսին։ Հայկական տաղավարում ներկայացված է եղել նաև Արցախը՝ ի դեմս Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և զբոսաշրջային գործակալության։ Միջոցառման շրջանակներում հայկական տաղավար են այցելել բազմաթիվ հյուրեր, այլ երկրների զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ։

Արցախի ներկայացուցիչները միջոցառմանն իրենց մասնակցությունն ավարտել են նոյեմբերի 6-ին և վերադարձել հայրենիք։ Հայաստանը ներկայացնող ընկերությունները շարունակել են մասնակցել ցուցահանդեսին նաև նոյեմբերի 7-ին։

Արցախի մասնակցության երկու օրերին էլ ադրբեջանական կողմը բողոք է հղել կազմակերպիչներին՝ պահանջելով տաղավարից հեռացնել Արցախ անվանումն ու նյութերը։

Սակայն հայկական կողմը միջոցառման կազմակերպիչների հետ տարված աշխատանքի արդյունքում ապահովել է Արցախ անվան գործածումը և տաղավարում առկա բոլոր նյութերի հասանելիությունը տաղավարի հյուրերին։ Արցախյան կողմը կարողացել է հաջողությամբ ներկայացնել երկրի զբոսաշրջային հնարավորությունները, ինչպես նաև՝ հաստատել գործնական կապեր։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: