• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Փարաջանովին նվիրված միջոցառում Լոնդոնում

28 նոյեմբերի, 2018

 Նոյեմբերի 28-ին Լոնդոնում գործող «Ասիայի Տուն»/Asia House/ կենտրոնում կայացավ «Բացահայտելով Փարաջանովի գլուխգործոցը. Նռան գույնը» մշակութային երեկոն, որը կազմակերպվել էր վերոհիշյալ կենտրոնի և Լոնդոնում գործող «Հայ Ձեռնարկ» միության համագործակցությամբ՝ Հայաստանի ու Վրաստանի դեսպանությունների հովանավորությամբ։

Ներկաներին ողջույնի խոսք հղեց Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչ Հայարփի Դրմեյանը։ Իր խոսքում նա մասնավորապես շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին այս գեղեցիկ նախաձեռնության համար, որը հնարավորություն ընձեռեց բրիտանական արվեստասեր հանրությանը ներկայացնել հայազգի հանրահայտ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի և աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի ստեղծագործական կյանքը, նշեց վերջիններիս դերը Հայաստանի և Վրաստանի արվեստում:

Միջոցառաման ընթացքում ելույթ ունեցան «Ասիայի տուն» կենտրոնի ներկայացուցիչ Խուան դե Լարան, Վրաստանի դեսպանության ներկայացուցիչ Նելլի Շիոլաշվիլին։ «Հայ Ձեռնարկ» միության տնօրեն Նուրիցա Մաթոսյանի կողմից Փարաջանովի և Սայաթ-Նովայի կյանքի ու արվեստի մասին ներկայացված ելույթին հաջորդեց «Նռան Գույնը» ֆիլմի ցուցադրությունը։ Երեկոն շարունակվեց հայկական դեսպանության կողմից կազմակերպված տարատեսակ հայկական ուտեստների և վրացական դեսպանության կողմից ներկայացված վրացական գինու հյուրասիրությամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: