• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանդիպումները բրիտանահայ համայնքի հետ

24 փետրվարի, 2019

Փետրվարի 24-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ պատարագ, որից հետո Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը բրիտանահայ համայնքին ներկայացրեց Միացյալ Թագավորությունում ՀՀ նորանշանակ դեսպան Արման Կիրակոսյանին:

Ներկաներին ուղղված իր խոսքում դեսպան Կիրակոսյանը նշեց, որ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ ծանոթ է դեռևս 1990թ.-ից, երբ Լոնդոնի կենտրոնում մասնակցել է Հայոց ցեղասպանության 75-րդ տարելիցին նվիրված բազմամարդ երթին և հրապարակային ելույթ ունեցել Թրաֆալգարյան հրապարակում, ինչպես նաև 1992թ.-ից, երբ որպես ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լոնդոնում ներկա է գտնվել Եվրոպայում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանության բացման արարողությանը:

Դեսպանը երախտագիտությամբ նշեց ՄԹ-ում աշխատած ՀՀ նախկին դեսպաններին և իրենց կողմից կատարած ծավալուն աշխատանքը՝ ընդգծելով, որ ինքը նույնպես ջանք չի խնայելու ՀՀ-ՄԹ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու համար, այս գործընթացում կարևորելով նաև հայ համայնքի ու հայկական տարբեր կառույցների դերը: Արման Կիրակոսյանն ընգծեց, որ ՀՀ դեսպանությունը մշտապես բաց է լինելու համայնքային կառույցների համար:

Նույն օրը Լոնդոնի «Նավասարդյան» կենտրոնում Արման Կիրոկոսյանը մասնակցեց Սումգայիթյան ջարդերի 31-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպել էր Լոնդոնի Հայկական ազգային կոմիտեն: Միջոցառման ընթացքում ներկաներին ցուցադրվեց «Սումգայիթ. Սովորական Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը, որից հետո ներկաներին ուղղված իր խոսքում ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը նշեց, որ մինչ օրս Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործությունը չի արժանացել համարժեք քաղաքական գնահատականի, և համայնքի ջանքերը պետք է ուղղված լինեն այդ ողբերգական իրադարձությունների մասին ճշմարտությունը Միացյալ Թագավորության քաղաքական և հասարակական լայն շրջանակներին հասցնելուն: Այդ առումով դեսպանի կողմից կարևորվեց համայնքի կառույցների և դեսպանության միջև համագործակցությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: