• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Արման Կիրակոսյանի դասախոսությունը Քարդիֆի համալսարանում

09 ապրիլի, 2019

Քարդիֆի համալսարանի Իրավունքի և քաղաքականության դպրոցի (School of Law and Politics at Cardiff University) հրավերով ապրիլի 9-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասախոսությամբ:

Իր ելույթում Արման Կիրակոսյանն անդրադարձ կատարեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը, միջազգային իրավունքում «ցեղասպանություն» եզրույթի ձևավորմանը, Հայոց ցեղասպանության չճանաչման և չդատապարտման հետևանքով հետագայում տեղի ունեցած մարդկության դեմ նոր ոճրագործություններին, Հայաստանի՝ ՄԱԿ-ի և միջազգային այլ հարթակներում ցեղասպանության հանցագործության կանխարգելման օրակարգի առաջմղման ջանքերին, հայ-թուրքական հարաբերությունների պատմությանը և ներկայիս իրավիճակին: Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը գտնվում է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում և մենք կարևորում ենք այդ ոճրագործության դատապարտումը: Այս համատեքստում նա շնորհակալություն հայտնեց Ուելսի քաղաքական և հոգևորական իշխանություններին՝ այդ երկրի Ազգային ժողովի և եկեղեցու կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ու դատապարտելու համար:

Միջոցառմանը ներկա էին Քարդիֆի համալսարանների դասախոսներ, ուսանողներ, քաղաքական վերլուծաբաններ: Դասախոսությանը ներկա էր նաև Ուելսի հայտնի կրոնական գործիչ, հայոց պատմության և մշակույթի գիտակ, From Carmarthen to Karabagh: A Welsh discovery of Armenia և Remembering the Armenian Genocide գրքերի հեղինակ Պատրիկ Թոմասը:

Դեսպան Կիրակոսյանն Քարդիֆի համալսարանի գրադարանին նվիրեց հայ ժողովրդի պատմության և, մասնավորապես, Հայոց ցեղասպանության թեմային վերաբերող գրքերի հավաքածու:

Արման Կիրակոսյանն այցելեց նաև Քարդիֆի Խաղաղության տաճարի հարակից այգում 2007թ.-ին տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: