• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Հայոց մշակույթ
    • Պատմություն
    • Ուսումնառություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում Լոնդոնում

04 մայիսի, 2019

Մայիսի 4-ին Լոնդոնի Կենսինգտոնի Միացյալ ռեֆորմիստական եկեղեցու սրահում տեղի ունեցավ Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանության և Հայաստանյայց առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի հովանու ներքո:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՄԹ-ում ՀՀ դեսպանն Արման Կիրակոսյանը, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, «Թեքեյան հիմնադրամի» նախագահ Վարդան Ուզունյանը, Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Իր խոսքում դեսպան Արման Կիրակոսյանը ներկայացրեց Կոմիտասի ստեղծագործական ուղին՝ նշելով, որ իր ճակատագրով նա խորհրդանշում է մեր ազգի ողբերգությունը Հայոց ցեղասպանության տարիներին: Ներկայացնելով Կոմիտասը դերը՝ որպես հայկական դասական երաժշտության հիմնադիր, ում ստեղծագործություններին անդրադարձ են կատարել հայ երաժիշտների բոլոր հետագա սերունդները, ինչպես նաև բազմաթիվ այլազգի երաժիշտներ, դեսպանն ընդգծեց, որ պատահական չէ, որ Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2018-2019թթ. օրացույցում:

Երեկոյի ընթացքում համերգային ծրագրով հանդես եկավ Լոնդոնի «Կոմիտաս» երգչախումբը, որը դիրիժոր Գրիգոր Նաջարյանի գլխավորությամբ, կատարեց Կոմիտասի ստեղծագործություններից: Առանձին կատարումներով հանդես եկան նաև սոպրանո Անայիս Հեղոյանը, ջութակահարներ Անի Բատիկյանը և Անժելա Նաջարյանը, դաշնակահարուհի Հաո Ձի Յոհը և այլ երաժիշտներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

25a Cheniston Gardens,
Kensington, London W8 6TG

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2022, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: