• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Տեղեկատվություն Լոնդոնից Երեւան իրականացվող չվերթների վերաբերյալ

18 մարտի, 2020
Տեղեկատվություն Լոնդոնից Երեւան իրականացվող չվերթների վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հաշվի առնելով Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետ կապված ներկայիս իրավիճակը, ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօրվա դրությամբ առկա տեղեկատվության համաձայն՝ Լոնդոնից Երեւան իրականացվում են հետեւյալ չվերթները՝

AEROFLOT ավիանկերություն՝ Լոնդոն-Մոսկվա (Շերեմետյեվո)-Երեւան:

Խնդրում ենք հաշվի առնել այն հանգամանքը, որ այսօր Աերոֆլոտի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Մոսկվա-Երեւան չվերթների հաճախականությունը նվազելու է (մինչեւ ապրիլի 30 ներառյալ)՝

Չվերթներն իրականացվում են՝

* SU1964/1965 (ըստ չվացուցակի)

* SU1860/1861 (ըստ չվացուցակի)

* SU1868/1869, SU1966/1967 (18 մարտի)

* SU1858/1859, SU1862/1863 (18-22 մարտի):

********
AIR FRANCE ավիաընկերությունը շարունակում է պահպանել մարտի 21-ի Փարիզ-Երևան չվերթը։

Մանրամասների համար կարող եք դիմել տուրօպերատորի հետևյալ համարով՝
Հեռախոս։ +33 (0) 1 42 61 51 13

********
Մարտի 19-22-ը գործում են QATAR AIRWAYS ավիաընկերության Լոնդոն-Դոհա-Երեւան չվերթներ:

********
Մարտի 29-ին բելառուսական BELAVIA ընկերությունն իրականացնելու է Լոնդոն-Մինսկ-Երեւան չվերթ:

Խնդրում ենք հաշվի առնել այն հանգամանքը, որ նշված տեղեկատվությունը տրամադրվում է ավիաընկերությունների կողմից եւ հնարավոր է արագ փոփոխվի: Խնդրում ենք հետեւել չվերթների թարմացմանը ավիաընկերությունների պաշտոնական կայքերի միջոցով:

Տեղեկատվությունը պարբերաբար թարմացվելու է:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: