• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայ-ադրբեջանական սահմանին զոհված զինծառայողների հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն Լոնդոնի Սբ Եղիշե եկեղեցիում

27 հուլիսի, 2020
Հայ-ադրբեջանական սահմանին զոհված զինծառայողների հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն Լոնդոնի Սբ Եղիշե եկեղեցիում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 26-ին Լոնդոնի Սբ Եղիշե եկեղեցում տեղի է ունեցել հատուկ ոգեկոչման արարողություն՝ նվիրված վերջին օրերին Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին, հուլիսի 12-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների վառ հիշատակին:

Արարողությունից հետո ՄԹ-ում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Գագիկ Կիրակոսյանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների անմար հիշատակին՝ ընդգծելով, որ տղաների գործած սխրանքն անմահ է:

Ներկաներին ուղղված իր խոսքում Գագիկ Կիրակոսյանը նաեւ ներկայցրել է սահմանին վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները եւ հայկական կողմի դիվանագիտական ասպարեզում իրականացված քայլերը՝ ներառյալ Միացյալ Թագավորություոնում: Նշելով, որ վերջին շրջանում աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ արձանագրվում են բռնության դեպքեր եւ փորձեր, Գագիկ Կիրակոսյանը կոչ է արել մեր հայրենակիցներին ցուցաբերել առավել զգոնություն եւ չտրվել որեւէ սադրանքի:

Ելույթներով են հանդես եկել նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Հայոց Թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ով նույնպես ոգեկոչել է ինչպես վերջին օրերին զոհված հայ զինծառայողնրի, այնպես էլ մեր հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հայորդիների հիշատակը, եւ Բրիտանահայ համայնքային խորհրդի ատենապետ Արմանդ Աբրահամյանը:

Պատարագին հաջորդել է հայկական խաչքարի մոտ ծախկեպսակի զետեղումը` հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր զինծառայողների հիշատակին, ինչպես նաեւ «Ախթամար» համույթի կողմից հայկական Յարխուշտա հայրենասիրական պարի կատարումը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: