• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Հայոց մշակույթ
    • Պատմություն
    • Ուսումնառություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Վարուժան Ներսեսյանը մասնակցել է ավանդական Հայկական ամառային տոնախմբությանը

06 սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 5-ին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը մասնակցել է ավանդական Հայկական ամառային փառատոնին (Armenian Summer Festival), որը կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում հայոց թեմի հանձնախմբի կողմից։

Միջոցառումը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ անցած տարի Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների։

Իր ողջույնի խոսքում դեսպան Ներսեսյանը կարևորել է նման միջոցառման անցկացումը, որի ընթացքում ներկայացվում են հայկական մշակույթի, պատմության, արվեստի և խոհանոցի լավագույն ավանդույթները՝ խորհրդանշական համարելով, որ իր առաջին հանդիպումը բրիտանահայ համայնքի հետ անցկացվում է հենց նման ձևաչափով։ Նա նաև ընդգծել է բրիտանահայ համայնքի կարևոր դերակատարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ անելու է հնարավորինս այդ փոխգործակցությունն ընդլայնելու համար։

Փառատոնին մասնակցել և ողջույնի խոսքեր են հղել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց Թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Լորդերի պալատի անդամ Բարոնուհի Կոքսը, ՄԹ խորհրդարանի անդամ Ռուպա Հուքը, «Բառնաբաս» հիմնադրամի նախագահ Պատրիկ Սուկխդեոն, Բրիտանահայ համայնքային խորհրդի ատենապետ Արմանդ Աբրահամյանը, Լոնդոնի Իլինգ շրջանի քաղաքապետը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

25a Cheniston Gardens,
Kensington, London W8 6TG

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2022, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: