• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Հայոց մշակույթ
    • Պատմություն
    • Ուսումնառություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Վարուժան Ներսեսյանի հանդիպումը բրիտանական խորհրդարանում ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարի հետ

20 սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 20-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպում է ունեցել բրիտանական խորհրդարանում ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար, Պահպանողական կուսակցության անդամ Թիմ Լոութոնի հետ։

Հանդիպման ընթացքում Թիմ Լոութոնը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ ՝ ընդգծելով հայ-բրիտանական օրակարգի մի շարք հարցերի շուրջ նոր դեսպանի հետ սերտորեն աշխատելու պատրաստակամությունը և վստահություն հայտնելով, որ դեսպանի նշանակումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Նա նշել է, որ 2020թ․ հուլիսին ՄԹ խորհրդարանում ձեւավորված խումբը բավականին ակտիվ աշխատանք է տարել հատկապես նախորդ տարվա հուլիսյան իրադարձությունների, ինչպես նաև Արցախյան պատերազմի և հետպատերազմյան ժամանակաշրջանում:

Վարուժան Ներսեսյանը երախտագիտություն է հայտնել Թիմ Լոութոնին ` իր ղեկավարած խմբի կատարած լայնածավալ աշխատանքի համար` նշելով, որ պատերազմի ժամանակ մեր երկրի բարեկամների աջակցությունը շատ կարևոր էր Հայաստանի համար։ Դեսպանը ներկայացրել է նաեւ տարածաշրջանում վերջին զարգացումները, մասնավորապես Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հեռանկարները:

Դեսպան Ներսեսյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի ամրապնդել երկու պետությունների խորհրդարանների համագործակցությունը, հատկապես Հայաստանի Ազգային ժողովում հայ-բրիտանական բարեկամության խմբի ձևավորումից հետո:

Խոսելով Գլազգոյում կայանալիք COP-26 գագաթնաժողովի մասին `դեսպանն ընդգծել է այն կարևորությունը, որը Հայաստանը տալիս է կլիմայի փոփոխության դեմ պայքարին և որ ակնկալում է Հայաստանի կառուցողական ներդրումը գագաթնաժողովի դրական արդյունքների համար: Զրուցակիցները համաձայնել են, որ Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը կլիմայի փոփոխության ոլորտում իրենց համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ ունեն:

Օգտվելով առիթից ՝ Թիմ Լոութոնը շնորհավորել է դեսպանին Հայաստանի Անկախության 30 -ամյակի կապակցությամբ ՝ մաղթելով առաջընթաց, զարգացում և խաղաղություն:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

25a Cheniston Gardens,
Kensington, London W8 6TG

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2022, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: