• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Առնո Բաբաջանյանի հոբելյաններին նվիրված համերգ Լոնդոնում

16 հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 16-ին Լոնդոնի Սբ. Քաթբերթ եկեղեցում ՄԹ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի է ունեցել հոբելյանական համերգ՝ նվիրված մեծանուն հայ կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի 150-րդ եւ Առնո Բաբաջանյանի 100-րդ ծննդյան տարեդարձին, որը կազմակերպվել էր Քլինգեն երգչախումբի եւ մշակութային ասոցիացիայի կողմից:

Կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարվել են Քլինգեն երգչախումբի եւ Քլինգեն կամերային նվագախումբի կողմից՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սիփան Օլահի գլխավորությամբ, ինչպես նաեւ մի շարք հայազգի եւ օտարերկրյա միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների կողմից։

Ողջույնի խոսքով ներկաներին դիմել է ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, ով կարեւորել է նման միջոցառման անցկացումը՝ ընդգծելով մշակույթի առանցքային դերակատարությունը Հայասանի եւ Միացյալ Թագավորության միջեւ հարաբերությունների զարգացման առումով։ Ընդգծելով, որ մեր մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններն առաջին անգամ են կատարվում Միացյալ Թագավորությունում՝ նա նշել է, որ նշված միջոցառումը կարեւոր է նաեւ հայկական երաժշտական հարուստ մշակույթը եւ ավանդույթները Միացյալ Թագավորության ժողովրդին ներկայացնելու տեսանկյունից։

Համերգին ներկա էին դիվանագիտական կորպուսի եւ ՄԹ խորհրդարանի անդամներ, հայ եւ բրիտանական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: