• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Հայոց մշակույթ
    • Պատմություն
    • Ուսումնառություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Ներսեսյանի հանդիպումը ՄԹ խորհրդարանի անդամներ Քեթրին Ուեսթի եւ Ջեյմս Մարեյի հետ

19 հոկտեմբերի, 2021
Դեսպան Ներսեսյանի հանդիպումը ՄԹ խորհրդարանի անդամներ Քեթրին Ուեսթի եւ Ջեյմս Մարեյի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել դեսպան Վարուժան Ներսեսյանի հանդիպումը ՄԹ խորհրդարանի Համայնքի պալատի Լեյբորիստական կուսակցության եւ ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամներ Քեթրին Ուեսթի եւ Ջեյմս Մարեյի հետ։

Հանդիպման ընթացքում դեսպանը նախ շնորհակալություն է հայտնել պատգամավորների կողմից Հայաստանին եւ Արցախին՝ հատկապես պատերազմի ժամանակ, մշտական աջակցություն ցուցաբերելու, եւ ՄԹ խորհրդարանում Հայաստանի մոտեցումները բարձրաձայնելու եւ սատարելու համար։ Դեսպանը մանրամասն ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ շարունակական ագրեսիվ գործողությունները եւ բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությունները։ Վարուժան Ներսեսյանը հատուկ կարեւորել է Բաքվում մինչ օրս գտնվող ռազմագերիների հայրենիք վերադարձի հարցը, որոնք պահվում են ադրբեջանական բանտերում հակառակ բոլոր միջազգային մարդասիրական նորմերի։ Դեսպանը ներկայացրել է նաեւ Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ ընդգծելով այս հարցում միջազգային գործընկերների հստակ դիրքորոշում արտահայտելու կարեւորությունը։

Կողմերը քննարկել են նաեւ Թուրքիայի գործոնը եւ տարածաշրջանում բացասական ազդեցությունը, որի վառ արտացոլումն էր Արցախում անցած տարվա պատերազմում անմիջական ներգրավումը։

Դեսպանը եւ ՄԹ Համայնքների պալատի անդամները կարեւորել են հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով այդ գործընթացում խորհրդարանական դիվանագիտության դերը եւ երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի ակտիվացումը, փոխադարձ այցերի կազմակերպումը եւ միջազգային հարթակներում տարբեր հարցերի շուրջ փոխգործակցությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

25a Cheniston Gardens,
Kensington, London W8 6TG

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2022, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: