• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Հայոց մշակույթ
    • Պատմություն
    • Ուսումնառություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Ներսեսյանի հանդիպումը ՄԹ Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնի հետ

04 նոյեմբերի, 2021
Դեսպան Ներսեսյանի հանդիպումը ՄԹ Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 4-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը նախ անդրադարձել են Գլազգոյում իր աշխատանքները շարունակող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովին (COP26)՝ գոհունակությամբ արձանագրելով Հայաստանի՝ նախագահի մակարդակով ներգրավվածությունը համաժողովի աշխատանքներին։

Դեսպանը եւ նախարարն ընդգծել են նշված կարեւորագույն հարցի լուծման ուղղությամբ համախմբված մոտեցման անհրաժեշտությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կլիմայի փոփոխության խնդիրը սահմաններ չի ճանաչում եւ վերաբերվում է առանց բացառության աշխարհի բոլոր երկրներին։ Այս համատեքստում կողմերը քննարկել են նաեւ այդ բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

Վարուժան Ներսեսյանը եւ Ուենդի Մորթնն անդրադարձել են Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) փոխարինող ՀՀ-ՄԹ երկկողմ համաձայնագրի մոտ ժամանակներում պաշտոնական ստորագրման հնարավորությունները՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ փաստաթղթի վերջնականացման հետ կապված գործընթացը գտնվում է եզրափակիչ փուլում։

Նախարարի խնդրանքով՝ դեսպանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, ներկայացնելով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ գործողությունները Հայաստանի եւ ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, մարդասիրական եւ բարոյական բոլոր նորմերի խախտմամբ մինչ օրս Բաքվում գտնվող ռազմագերիների առկայությունը։ Անդրադարձ է կատարվել բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահություն շրջանակներում։
Դեսպանը եւ նախարարը նաեւ քննարկել են մի շարք ոլորտներում երկկողմ օրակարգը հարստացնելուն ուղղված իրականացվելիք քայլերը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

25a Cheniston Gardens,
Kensington, London W8 6TG

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2022, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: