• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Վարուժան Ներսեսյանի հանդիպումը Քենզինգթոնի շրջանի քաղաքապետի հետ

11 հունվարի, 2022
Դեսպան Վարուժան Ներսեսյանի հանդիպումը Քենզինգթոնի շրջանի քաղաքապետի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 11-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպում է ունեցել Քենսինգթոն եւ Չելսի Թագավորական շրջանի քաղաքապետ Ջերարդ Հարգրիվսի հետ։
 
Հանդիպմանը քննարկվել են տարբեր բնագավառներում, մասնավորապես՝ մշակույթի, զբոսաշրջության եւ կրթության ոլորտներում փոխգործակցության եւ տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները։
 
Վարուժան Ներսեսյանը նշել է, որ Լոնդոնում հայկական ներկայության առումով Քենզինգթոն եւ Չելսին կարեւորագույն շրջաններից է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այստեղ իր բացումից ի վեր գտնվում է Հայաստանի դեսպանությունը, ինչպես նաեւ երկու հայկական եկեղեցիներ։
 
Դեսպանը քաղաքապետին է ներկայացրել հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման իր տեսլականը՝ նշելով, որ ուրախ կլինի համատեղ ջանքերով կյանքի կոչել տարբեր նախաձեռնություններ: Վարուժան Ներսեսյանը կարեւորել է հայ-բրիտանական ապակենտրոնացված համագործակցությունն ու դրանց զարգացմանն ուղղված ծրագրերին խթանելը: Ջերարդ Հարգրիվսը իր հերթին ներկայացրել է դեսպանին Քենզինգթոնի եւ Չելսիի շրջանակներում տեղի ունեցող միջոցառումները՝ նշելով, որ ուրախ կլինի ականատես լինելու ավելի մեծ հայկական ներկայություն եւ ներգրավվածություն։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: