• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Մեկնարկում են ուղիղ չվերթներ Երևանի և Լոնդոնի միջև

08 հունիսի, 2026
Մեկնարկում են ուղիղ չվերթներ Երևանի և Լոնդոնի միջև
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 8-ին Լոնդոնի «Լուտոն» օդանավակայանում տեղի է ունեցել Լոնդոն Լուտոն և Երևանի «Զվարթնոց» օդանավակայանների միջև Wizz Air ավիաընկերության ուղիղ չվերթի պաշտոնական բացման արարողությունը, ինչը նշանակալի հանգրվան է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև կապերի ամրապնդման գործում:
 
Իր ելույթում դեսպան Ներսեսյանը ողջունել է ուղիղ չվերթի մեկնարկը՝ ընդգծելով դրա կարևորությունը ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման տեսանկյունից: Դեսպանը նշել է, որ նոր տրանսպորտային կապը ոչ միայն առավել հասանելի կդարձնի երկու երկրների միջև ճանապարհորդությունը, այլև կնպաստի զբոսաշրջության, գործարար կապերի, կրթական փոխանակումների և մշակութային համագործակցության հետագա զարգացմանը:
 
Դեսպան Ներսեսյանն ընդգծել է, որ ուղիղ օդային հաղորդակցությունն առանցքային դեր է խաղում միջանձնային շփումների ամրապնդման գործում՝ մոտեցնելով հայ և բրիտանացի ժողովուրդներին և նոր հնարավորություններ ստեղծելով տարբեր ոլորտներում փոխգործակցության համար: Նա նաև կարևորել է այս չվերթի նշանակությունը ՄԹ հայ համայնքի համար՝ ապահովելով առավել հարմարավետ կապ Հայաստանի հետ և նպաստելով հայրենիքի հետ սերտ կապերի պահպանմանը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: