• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

COP17-ին ընդառաջ ընդունելություն ՄԹ խորհրդարանում

15 հունիսի, 2026
COP17-ին ընդառաջ ընդունելություն ՄԹ խորհրդարանում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 15-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը՝ ICCF-UK-ի հետ համատեղ, Պորտկուլիս հաուսի (Portcullis House) «Էթլի» (Attlee) սրահում համակազմակերպել է խորհրդարանական ընդունելություն՝ նվիրված Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի առաջիկա 17-րդ համաժողովին (COP17):

Ընդունելությունը հյուրընկալվել էր Միջազգային պահպանության հարցերով միջկուսակցական խորհրդարանական խմբի նախագահ Բարի Գարդիների կողմից և համախմբել էր խորհրդարանականների, դիվանագետների, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի՝ քննարկելու միջազգային համագործակցության կարևորությունը գլոբալ կենսաբազմազանության անկման միտումներին հակազդելու գործում:

Իր ելույթում դեսպան Վարուժան Ներսեսյանն ընդգծել է Հայաստանի հաստատակամ հանձնառությունը շրջակա միջավայրի պահպանության, կենսաբազմազանության պաշտպանության և բազմակողմ համագործակցության հարցերում: Դեսպանը շեշտել է, որ առաջիկա COP17 բանակցությունները կարևոր հնարավորություն են միջազգային հանրության համար՝ հզորացնելու հավաքական ջանքերը՝ ուղղված կենսաբազմազանության կորստի կանխմանը և գալիք սերունդների համար բնական էկոհամակարգերի պաշտպանությանը: Նա նաև նշել է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի և Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակային ծրագրի ներքո ստանձնած հանձնառությունները ազգային քաղաքականության և պահպանության նախաձեռնությունների միջոցով կյանքի կոչելու ուղղությամբ Հայաստանի շարունակական ջանքերը:

Դեսպան Ներսեսյանն առանձնահատուկ նշել է նաև միջազգային գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Թագավորության հետ սերտորեն համագործակցելու Հայաստանի պատրաստակամությունը՝ բնության պահպանության, կայուն զարգացման և կլիմայական դիմակայունության ոլորտներում ընդհանուր առաջնահերթություններն առաջ մղելու նպատակով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: