• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Ներսեսյանի հանդիպումը Փրիթի Փաթելի հետ

15 հունիսի, 2026
Դեսպան Ներսեսյանի հանդիպումը Փրիթի Փաթելի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 15-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպում է ունեցել ՄԹ ԱԳՆ ստվերային նախարար Փրիթի Փաթելի հետ:
 
Հանդիպման ընթացքում դեսպանը տիկին Փաթելին է ներկայացրել Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները, այդ թվում՝ տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդմանն ուղղված Հայաստանի Հանրապետության շարունակական ջանքերը:
 
Զրուցակիցները քննարկել են «Միջազգային խաղաղության և բարօրության Թրամփի երթուղի» (TRIPP) նախաձեռնության իրականացումը՝ որպես կարևոր քայլ՝ ուղղված տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը, տնտեսական համագործակցության խթանմանը, ինչպես նաև Հայաստանի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության ու բարօրության ամրապնդմանը: Այս համատեքստում դեսպան Ներսեսյանն ընդգծել է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների կարևորությունը, որոնք առանցքային են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների հաջող առաջմղման համար:
 
Դեսպան Ներսեսյանն ընդգծել է նաև Հայաստան-ՄԹ երկկողմ օրակարգի ընդլայնումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խորացման հնարավորությունները, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, տարածաշրջանային անվտանգության, առևտրի, կրթության և միջանձնային շփումների բնագավառներում: Հղում անելով Հայաստան-ՄԹ ռազմավարական գործընկերությանը, որը հաստատվել է այս տարի Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում ընդունված որոշման արդյունքում, դեսպանը նշել է, որ այս նոր ձևաչափը ամուր հիմք է հանդիսանում մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման և համատեղ առաջնահերթությունների առաջմղման համար:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: