• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լոնդոնում

28 ապրիլի, 2014

Ապրիլի 24-ին Լոնդոնում՝ Թուրքիայի դեսպանության դիմաց կազմակերպված լուռ բողոքի ակցիայիով մեկնարկեց Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը:

Նույն օրը երեկոյան Սբ. Եղիշե եկեղեցում կայացավ հուշ երեկո նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառմանը ելույթ ունեցան Բրիտանահայ համայնքային խորհրդի նախագահ Արա Փալամուդյանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ընթերցվեց նաև դեսպան Արմեն Սարգսյանի ուղերձը:

ամերգային ծրագրին մասնակցում էին Լոնդոնի շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցի սաները, ինչպես նաև հայ և բրիտանացի դերասաններ ու երաժիշտներ: Հնչեցին հայ և եվրոպական երգահանների գործեր, ասմունքվեցին հայ բանաստեղծների՝ Հայոց Ցեղասպանությանը նվիրված ստեղծագործություններ:

Ապրիլի 26-ին կայացավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա քայլարշավը: Լոնդոնի կենտրոնական փողոցներով անցան ավելի քան 1000 հայեր՝ Հայաստանի և Արցախի դրոշներով ու Ցեղասպանությունը դատապարտող պաստառներով՝ վանկարկելով Ցեղասպանության ճանաչումը պահանջող կոչեր: Քայլարշավի ավարտին՝ ՀՀ դեսպանության, Բրիտանահայ համայնքային խորհրդի, Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Լոնդոնի կենտրոնական Ուայթհոլ փողոցում գտնվող «Փառապանծ զոհերի» կոթողին:

Նույն երեկոյան Սբ. Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ ՀԲԸՄ լոնդոնյան մասնաճյուղի կողմից հովանավորվող նորաստեղծ կամերային նվագախմբի անդրանիկ համերգը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: