• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողություն Ուելսում

09 մայիսի, 2014
Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողություն Ուելսում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 9-ին Գվինեդում՝ Հյուսիսային Ուելս, տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողություն:

Գվինեդի շրջանային խորհրդի շենքում տեղադրված հուշատախտակի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Գվինեդ շրջանի խորհրդի նախագահ Դեվի Օուենը (Dewi Owen), ինչպես նաև ընթերցվեց ՄԹ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի ուղերձը: Այնուհետև Հայ Առաքելական Եկեղեցու՝ Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը և Ուելսի Սբ. Դավիթ եկեղեցու առաջնորդ Պատրիկ Թոմասը հայերենով և վալլիերենով կատարեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն:

2004-ին Գվինեդի խորհուրդը միաձայն քվեարկել էր Հայոց Ցեղասպանության ճանաչման օգտին: Ուելսի հայ համայնքի ջանքերով համաձայնություն էր ձեռք բերվել հուշատախտակ տեղադրել ի հիշատակ Ցեղասպանության զոհերի:

Նույն օրը, Լոնդոնի հեղինակավոր Purcell Hall սրահում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Գարնանային հիշատակի համերգը», որի ընթացքում կատարվեցին հայտնի հայ երգահաններ Կոմիտասի, Կանաչյանի, Ալեմշահի, ինչպես նաև Մոցարտի, Շոստակովիչի և Չայկովսկու ստեղծագործություններ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: