• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրություն Լոնդոնում

05 ապրիլի, 2017

 «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրություն Լոնդոնում

 

05.04.2017

Ապրիլի 5–ին Լոնդոնի  կենտրոնում գտնվող «Սոհո» հյուրանոցում կայացավ «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությունը, որը կազմակերպվել էր Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի հովանավորությամբ և ֆիլմի պրոդյուսերական խմբի հետ համագործակցությամբ։ Ցուցադրությանը հրավիրված էին Միացյալ Թագավորության կառավարության և խորհրդարանի, հայտնի բրիտանական լրատվամիջոցների, մշակութային, համայնքային և  գործարար շրջանակների մի շարք ներկայացուցիչներ, Լոնդոնում հավատարմագրված դեսպաններ։ Հատուկ այս ցուցադրությանը մասնակցելու էին եկել «Խոստումը» ֆիլմում տարբեր կերպարներ մարմնավորած դերասաններ Շոհրեհ Աղդաշլուն և Ջեյմս Քրոմվելը, ինչպես նաև ֆիլմում հնչող «Խոստումը» երգի հեղինակ Քրիս Քորնելը։

Հատուկ հրավիրյալների շարքում էին ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով նախկին համակարգող /2010-2015թթ/, իսկ ներկայումս`  Լոնդոնի Արևելյան ու աֆրիկյան ուսումնասիրությունների համալսարանի տնօրեն Բարոնուհի Վալերի Ամոսը, միջազգային  իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Ամալ Քլունին և հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջորջ Քլունին։

Ֆիլմի մեկնարկից առաջ կարճ ելույթով հանդես եկավ ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաելյանը, իսկ ցուցադրությանը հաջորդեց հարց ու պատասխան ռեժիսոր Թերի Ջորջի հետ, որի ընթացքում ներկաները ոչ միայն հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը, այլև կսիվել իրենց տպավորություններով։ Ֆիլմը արժանացավ ներկաների բուռն ծափողջույններին և հիացմունքին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: