• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լոնդոնում հարգանքի տուրք մատուցվեց Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

09 դեկտեմբերի, 2018

 Դեկտեմբերի 9-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանի կողմից մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին: Իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել Միացյալ Թագավորությունում բնակվող բազմաթիվ հայեր։ Ներկա էին ՀՀ դեսպանության ներկայացուցիչները։
Պատարագից հետո ներկաներին խոսք հղեց ՀՀ դեսպանության հյուպատոս Հայարփի Դրմեյանը, ով անդրադարձավ 30 տարի առաջ հայ ժողովրդին պատուհասած սոսկալի աղետին ու դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքներին։ Նա շնորհակալություն հայտնեց բրիտանահայ և իռլանդահայ համայնքին հայրենիքին ցուցաբերված շարունակական աջակցության համար, ինչպես նաև երախտիքի խոսք ուղղեց բրիտանական և իռլանդական կառավարություններին, կազմակերպություններին, անհատներին և փրկարարներին, ովքեր օգնության ձեռք մեկնեցին Հայաստանին, ինչը միջազգային հումանիտար օգնության փայլուն օրինակ է։
Բրիտանահայ համայնքային խորհրդի անունից ներկաներին խոսք ուղղեց Հրաչ Կույումջյանը։
Եկեղեցուն կից տեղակայված խաչքարի մոտ կատարվեց նահատակների խնկարկման կարգ, որից հետո դեսպանության ներկայացուցչի կողմից դրվեցին ծաղիկներ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: