• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպանության ներկայացուցիչների այցը Դերբի

27 հունվարի, 2020

Հունվարի 27-ին, Լոնդոնում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներն այցելեցին Դերբի քաղաք՝ մասնացելու Հոլոքոստի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներին, որոնց ներկա էին քաղաքի խորհրդի անդամները, դիվանագետները, տարբեր համայնքների եւ ակադեմիկ շրջանակների ներկայացուցիչները:

Իր խոսքում դեսպանության ներկայացուցիչ Արամ Արարատյանը նշեց, որ նա ներկայացնում է մի ազգ, որը ցեղասպանության ցավի մասին գիտի ոչ թե դասագրքերից, այլ սեփական պատմությունից: Հայ դիվանագետն ընդգծեց, որ Ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը, զոհերի արժանապատվությանը հարգանքի տուրք մատուցելը եւ իրենց հիշատակի ոգեկոչումը ծանր հանցագործությունները կանխելու հզոր միջոց են: Նա շնորհակալություն հայտնեց Դերբիի քաղաքի խորհրդին, Հոլոքոստի հիշատակի օրվա կոմիտեի անդամներին, մասնավորապես Ռասլ Պոլարդին՝ 2018թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու համար:

Դեսպանության ներկայացուցիչները մասնակցեցին Դերբիի քաղաքապետ Ֆրենկ Հարվուդի կողմից կազմակերպված ընդունելիությանը, ինչպես նաեւ Բրիջ Չափլում եւ Կանաչ Տաճարում տեղի ունեցած հիշատակի և ոգեկոչման արարողություններին: Այցի շրջանակներում նաեւ տեղի ունեցավ հանդիպում տեղի համայնքի ներկայացուցիչների հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: