• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Հայոց մշակույթ
    • Պատմություն
    • Ուսումնառություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՄԹ դիվանագիտական կորպուսի փոխ-մարշալին

03 սեպտեմբերի, 2021
Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՄԹ դիվանագիտական կորպուսի փոխ-մարշալին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 3-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ նորանշանակ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՄԹ դիվանագիտական կորպուսի փոխ-մարշալ եւ Արտաքին գործերի եւ զարգացման նախարարության արարողակարգի ծառայության տնօրեն Վիկտորիա Բասբիին:

Շնորհավորելով դեսպանին ՄԹ-ում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, Վիկտորիա Բասբին հաջողություն է մաղթել Վարուժան Ներսեսյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը նոր լիցք եւ բովանդակություն կհաղորդի երկկողմ հարաբերություններին։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ բարի մաղթանքների համար եւ շեշտել, որ ձգտելու է անել առավելագույնը՝ նոր մակարդակի հասցնելու ՀՀ-ՄԹ քաղաքական երկխոսությունը, ինչպես նաեւ ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը տնտեսական, մշակութային, զբոսաշրջային եւ մի շարք այլ բնագավառներում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձել են այս տարվա նոյեմբերին Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության գագաթնաժողովին (COP26), որի համատեքստում դեսպան Ներսեսյանը ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը իր կառուցողական ներդրումն ունենալու այդ գլոբալ խնդրին նվիրված կարևորագույն միջոցառման աշխատանքներին։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

25a Cheniston Gardens,
Kensington, London W8 6TG

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2022, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: