• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Վարուժան Ներսեսյանի հանդիպումը կրոնական առաջնորդների հետ

30 սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել դեսպան Վարուժան Ներսեսյանի հանդիպումը մի շարք կրոնական առաջնորդների հետ, որը կազմակերպել էր Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի Հայոց Թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Հանդիպմանը ներկա էին Անգլիկան, Ղպտի ուղղափառ, Արեւելքի, Հույն ուղղափառ, Ասորական ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է տարածաշրջանում Արցախի դեմ անցած տարվա ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը։ Դեսպանը մասնավորապես ընդգծել է այն հանգամանքը, որ մինչ այժմ՝ պատերազմից մեկ տարի անց, Բաքվի բանտերում են գտնվում բազմաթիվ հայ ռազմագերիներ, ում ադրբեջանական կողմը հրաժարվում է հետ վերադարձնել՝ չնայած եռակողմ հայտարարությամբ կողմերը ստանձնել էին նման պարտականություն եւ հայկական կողմը վերադարձրել է իր մոտ պահվող բոլոր ռազմագերիներին։ Վարուժան Ներսեսյանը կարեւորել է կրոնական առաջնորդների կողմից նշված՝ բացառապես հումանիտար բնույթ կրող հարցի, լուծման աջակցությունը։

Դեսպանը նաեւ խոսել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգի մասին։ Վարուժան Ներսեսյանն ընդգծել է, որ արդեն իսկ կան բազմաթիվ վկայություններ այն մասին, թե ադրբեջանական կողմը ոչնչացնում կամ ձեւափոխում է մեր եկեղեցիները, խաչքարները, գերեզմանները եւ այլ հուշարձանները, եւ այդ փաստին անդրադարձել են մի շարք միջազգային, այդ թվում նաեւ բրիտանական լրատվամիջոցներ։ Այս համատեքստում Վարուժան Ներսեսյանը ներկայացրել է Նախիջեւանի օրինակը, որտեղ Ադրբեջանի իշխանությունների կողմից հետեւողականորեն իրականացվել է հայաթափման քաղաքականություն եւ մի քանի հազար միջնադարյան խաչքարեր, եկեղեցիներ, գերեզմանաքարեր ոչնչացվել են ադրբեջանական բանակի կողմից:

Հանդիպմանը նաեւ անդրադարձ է կատարվել մի շարք ուղղություններով հնարավոր փոխգործակցությանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: