• English
  • Հայերեն
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ

27 հունիսի, 2026
Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթվա (London Climate Action Week) շրջանակներում Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն ուղեկցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանին կլիմայական գործողություններին, կենսաբազմազանության ֆինանսավորմանը, ինչպես նաև Հայաստանի կողմից հյուրընկալվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) նախապատրաստական աշխատանքներին նվիրված մի շարք բարձր մակարդակի միջոցառումների ընթացքում։
 
Ծրագիրը ներառում էր մասնակցություն «Բնապահպանական գործողությունների առաջմղումը Ռիոյի կոնվենցիայի COP-երի միջոցով», «Ֆինանսներ և բնություն երկխոսություն» և «Ճանապարհ դեպի COP17 Երևան» խորագրերով քննարկումներին, ինչպես նաև հանդիպումներ միջազգային գործընկերների հետ՝ COP17-ի նախապատրաստական աշխատանքների, ռեսուրսների մոբիլիզացման և կենսաբազմազանության պահպանության թեմաներով։
 
ՄԹ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել է եկել նաև ընդունելություն, որին ներկա են եղել պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր սեկտորի, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Միջոցառումը հարթակ է հանդիսացել՝ ներկայացնելու Հայաստանի առաջնահերթությունները որպես COP17-ը հյուրընկալող և նախագահող երկիր, ինչպես նաև ամրապնդելու գործընկերային կապերը Երևանում կայանալիք համաժողովին ընդառաջ։
 
Իր ելույթում դեսպան Ներսեսյանն ընդգծել է Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթվա կարևորությունը միջազգային համագործակցության ընդլայնման գործում և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ սերտորեն աշխատելու գործընկերների հետ՝ ներառական և արդյունքահեն COP17 անցկացնելու ուղղությամբ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

31A St James`s Square,
Westminster, London SW1Y4JR

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: